ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Կալանավորվել է Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի սպա Հայկազ Գրիգորյանը. «Ինֆոքոմ»
22:54, 25.06.2024 | mamul.am
4123 | 0

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար, ապա շտաբի պետ, մայոր Հայկազ Գրիգորյանը կալանավորվել է։ Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասով՝ իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու համար, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում։

Այս մասին «Ինֆոքոմ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից։
Հայկազ Գրիգորյանը, հիշեցնենք, այն սպաներից է, որի հետ 2020թ․ հոկտեմբերի 10-ին Խուռհատ սարում անհաջող մարտական խնդրից հետո նորակոչիկների անձնակազմի մի մասը նահանջել է և կարողացել փրկվել։ Անձնակազմի մյուս մասը, պատշաճ չտեղեկացվելով, որ հակառակորդն արդեն Հադրութում է, գնացել է այդ ուղղությամբ և ընկել շրջափակման մեջ։

Խուռհատ սարում իշխանության` անգործություն ցուցաբերելու և մարտի դաշտն ինքնակամ լքելու համար այժմ մեղադրվում է նույն գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը։ Վերջինիս գործով քննության ժամանակ դեռ 2022թ․ սեպտեմբեր ամսին Հայկազ Գրիգորյանը դատակոչվել էր դատարան՝ որպես վկա ցուցմունք տալու դեպքի` իրեն հայտնի հանգամանքների վերաբերյալ։ Այդ ցուցմունքի հիման վրա էլ զոհված զինծառայողների ծնողների ներկայայցուցիչ փաստաբանները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, ինչից հետո էլ 2022թ․ նոյեմբերին, նախաձեռնվել էր այս քրեական վարույթը։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Աղբյուրը` Ինֆոքոմ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր