ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ծանրամարտիկ Արսեն Մարտիրոսյանն ազատվեց պարտադիր զինծառայությունից
12:36, 27.06.2024 | mamul.am
1499 | 0

Ծանրամարտի ազգային հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր, Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ Արսեն Մարտիրոսյանն ազատվեց պարտադիր զինծռայությունից։ Նման որոշում կայացվեց այսօր՝ կառավարության հերթական նիստին։
Կառավարության որոշմամբ Նավասարդ Կամոյի Հակոբյանը ևս ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։
Նա արտիստ է՝ «Վոկալ արվեստ՝ ակադեմիական երգեցողություն» մասնագիտացմամբ։ Նա նույնպես կառավարության 2020 թվականի օգոստոսի 6-ի N 1300-Ա և 2022 թվականի հունիսի 17-ի N 888-Ա որոշումների համաձայն ստացել է տարկետում: Այժմ առաջարկվել է Նավասարդ Հակոբյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։

Կառավարության որոշմամբ ծառայությունից ազատվել է ևս 9 անձ՝ Վալտեր Տիգրանի Բերբերյան, Արմեն Սամվելի Ավետիսյան, Վարուժան Տիգրանի Յափուջյան, Գարիկ Լևոնի Ադամյան, Արթուր Գագիկի Լալայան, Արշակ Աշոտի Ներսիսյան, Վահե Ոսկանի Պողոսյան, Վարդազար Խորենի Քոթանջյան, Հրանտ Արմենի Թոփչյան։ Ըստ կառավարության՝ որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանց գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմամբ, և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ։




Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր