ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, արդեն ավելի քան 5 օր, թաքնվում է և չի կատարում իր պարտականությունները։ Այս մասին իր հաղորդման եթերում հայտարարել է Fox News-ի լրագրող Շոն Հանիթին։ Նրա խոսքով՝ Բայդենը «մարզվում է» բանավեճից առաջ։ «Հավանաբար, այս երկրի նախագահն ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները՝ միաժամանակ պատրաստվելով 90 րոպեանոց բանավեճի։ Առնվազն 16 մարդ օգնում է Բայդենին։ Ինտենսիվ մարզումները ներառում են վարժություններ, որոնց ընթացքում Բայդենը սովորում է մեկուկես ժամ անընդմեջ կանգնել»,- ասել է Հանիթին։ Հաղորդավարը նշել է, որ Բայդենը նաև խթանող դեղամիջոցներ է ընդունում։ Նա նաև հիշեցրել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել նախագահին թմրանյութերի թեստ հանձնել: |