ՀՀ կառավարության որոշմամբ Արցախի ԱԱԾ աշխատակիցներին հնարավորություն կընձեռվի աշխատել ՀՀ ԱԱԾ-ում, այդ թվում՝ ավագ սպաներին։ Այս նախագիծը կառավարությունն ուղարկվեց Ազգային ժողով` հաստատման:
Փոփոխությունների էությունն այն է, որ ՀՀ ԱԱԾ-ում ծառայել ցանկացողներից շատերը ղեկավար և բարձր պաշտոններ են զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի ԱԱԾ-ում և ունեցել սպայական բարձր կոչումներ։ Մինչդեռ անգամ նրանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալը բավարար հիմք չէր ՀՀ ԱԱԾ-ում հավասար զինվորական պաշտոնի նշանակվելու համար։
Այժմ օրինագծի ընդունմամբ, այդ արգելքը վերացվեց։