ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ռուբեն Վարդանյանը աշխարհում ամենահայտնի ՀՀ քաղաքացին է»․ Մանե Թանդիլյան
13:30, 27.06.2024 | mamul.am
1006 | 0

«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2021թ. հունիսյան մի երեկո Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպման էինք։ Հանդիպման ժամանակ տեղեկացրեցին, որ Ռուբենին շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Բառերով հնարավոր չէ նկարագրել նրա հպարտությունը. Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։
Օրեր անց, անձնագիրը ձեռքին Ռուբենը ուղերձով դիմեց հայ ժողովրդին՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։
Ռուբեն Վարդանյանը թերևս մեր ժամանակների աշխարհում ամենահայտնի Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։
Ես հպարտ եմ, որ մի երկրի քաղաքացի եմ, որի քաղաքացի է նաև Ռուբեն Վարդանյանը։
Բայց ես ամաչում եմ, որ մի երկրի քաղաքացի եմ, որի քաղաքացիները Բաքվի բանտերում են»։

Աղբյուրը` Մանե Թանդիլյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր