Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն Հայաստանի սահմանադրության մեջ «դեռևս մնում են տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Ըստ նրա՝ «ՀՀ սահմանադրությունն ամենալուրջ խոչընդոտն է՝ գործընթացն ավարտին հասցնելու ճանապարհին»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է մեկ ամսում պատրաստել խաղաղության պայմանագրի վերջնական տեքստը։ |