ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախատեսում է Հայաստանին և Ադրբեջանի հրավիրել Վաշինգթոն՝ ՆԱՏՕ-ի մյուս գործընկերների հետ միասին մասնակցելու գործընկերային միջոցառումներին։ Այս մասին գրում է ադրբեջանական Turan-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրները։ «Նրանք հնարավորություն կունենան քննարկելու տարածաշրջանային համագործակցությունը, ինչպես նաև երկրների միջև խաղաղության համաձայնագրի կնքման ջանքերը: Չնայած դեռ պարզ չէ՝ հրավեր ուղարկվել է, թե՝ ոչ, Վաշինգթոնում պաշտոնյաները կարծում են, որ ՆԱՏՕ-ի առաջնորդների մակարդակով առաջիկա հանդիպումը, որը տեղի կունենա ԱՄՆ-ում երկու շաբաթ անց, հիանալի հնարավորություն կլինի, որը պետք չէ բաց թողնել»,- ասել է աղբյուրներից մեկը։ |