ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Աշխատանքի գնալու համար ամեն օր 8 ժամ քայլող տղամարդուն գումար կտրամադրեն՝ մեքենա գնելու համար
20:10, 03.02.2015 | mamul.am
6738 | 1

Ամերիկայի Դետրոյթ քաղաքի 56-ամյա բնակիչ Ջեյմս Ռոբերթսոնը համարվել է երկրի ամենաաշխատասեր մարդը: Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, աշխատանքի հասնելու համար Ջեյմսն ամեն օր քայլում է ավելի քան 33 կմ, ինչը տևում է մոտ 8 ժամ: Այդ ամենի հետ մեկտեղ՝ տղամարդը 10 տարվա մեջ դեռևս ոչ մի օր աշխատանքից չի բացակայել՝ չնայած այն հանգամանքին, որ Ջեյմսի աշխատավարձը կազմում է 10 ամերիկյան դոլար՝ մեկ ժամի համար: Արդեն 5 տարի Ջեյմսը չի կարողանում անհրաժեշտ գումար հավաքել մեքենա գնելու համար: Տղամարդը սակայն նշել է, որ շատ է սիրում իր գործընկերներին և աշխատանքը, ուստի հաճույքով ամեն օր անցնում է այդքան ճանապարհ, որի մի մասը ավտոբուսով, մյուսը՝ ոտքով:

Տեսնելով և գնահատելով Ջեյմսի աշխատասիրությունը՝ բարի մարդիկ որոշել են գումար հավաքել, որպեսզի վերջինը կարողանա իր համար մեքենա գնել: Նրանք առցանց հանգանակություն են կազմակերպել, որտեղ մինչ այս պահը 42 հազար ամերիկյան դոլար է հավաքվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր