ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Մեսսիի հիասթափությունը՝ տարվա լավագույն լուսանկար
20:01, 14.02.2015 | mamul.am
20449 | 0
Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի լուսանկարը դարձել է տարվա լավագույն մարզական լուսանկար: Լուսանկարը արվել է 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչից հետո, երբ արգենտինացիները պարտվել են գերմանացիներին: Լուսանկարի հեղինակներն են չինացի լուսանկարիչները: Այն հաղթանակ է տոնել «World Press Photo» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում՝ «Տարվա լավագույն մարզական լուսանկար» անվանակարգում:
Հիշեցնենք, որ Արգենտինայի ընտրանին եզրափակչում 0:1 հաշվով զիջել է Գերմանիայի հավաքականին: Ոսկե գոլի հեղինակ է դարձել Մարիո Գյոցեն՝ հանդիպման 113-րդ րոպեին:
Հանդիպումից հետո չինացի լուսանկարիչը հուզիչ պահ է որսացել, երբ բոլորի ուշադրությունը Գերմանիայի ընտրանին է, իսկ Մեսսին նայում է աշխարհի առաջնության գավաթին, որը այդքան մոտ էր նրան այդ երեկո:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր