ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Անգելա Մերկելը կարող է առաջադրվել Խաղաղության նոբելյան մրցանակի
15:03, 15.02.2015 | mamul.am
6752 | 3

Գերմանիայի կանցելեր Անգելա Մերկելն իր կուսակիցների` Քրիստոնեադեմոկրատական միության կողմից կարող է առաջադրվել Խաղաղության նոբելյան մրցանակի: Բունդեսթագում Քրիստոնեադեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ Կառլ Գեորգ Ուելմանը և Սիլավյա Պանտելը Մերկելին Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրման հիմքում դնում են վերջինի ունեցած դերն ու գործունեությունն ուկրաինական ճգնաժամի հաղթահարման հարցում:

««Նորմանդական քառյակի» բանակցությունների ժամանակ ունեցած արդյունքները, որոնց հասել է Մերկելը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, կարելի է վիթխարի համարել....Եվ եթե հնարավոր լինի հրադադար պահպանել Դոնբասում, ապա Մերկելին Նոբելյան մրցանակ շնորհելը տրամաբանական քայլ կդառնա»,- ասել է Կառլ Գեորգ Ուելմանը: Իսկ Մերկելի մյուս կուսակիցը` Սիլավյա Պանտելը, նշել է. «Այնտեղ, որտեղ եվրոպական քաղաքական այլ գործիչները փորձում են իրար դեմ հանել եվրոպական ազգերին, Մերկելն իր առջև այդ ազգերին միավորելու նպատակ է դնում»:

Նոբելյան կոմիտեի կանոնակարգի համաձայն` խորհրդարանականներն, ինչպես նաև կառավարությունների և միջազգային դատարանների ներկայացուցիչներն իրավասու են Խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածություններ առաջադրել: Գերմանիայից վերջին անգամ 1971թ. Խաղաղության նոբելյան մրցանակի արժանացել է Գերմանիայի կանցլեր Բիլլի Բրանդտը` «Արևելքի և Արևմուտքի միջև լարվածության թուլացման հարցում ունեցած ներդրման համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր