ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ուկրաինայի Դեբալցևո քաղաքում իրադրությունը լարված է. կան զոհեր և վիրավորներ
15:11, 16.02.2015 | mamul.am
5959 | 0

Չնայած Մինսկի քառակողմ հանդիպումից հետո Ուկրաինայում հայտարարված նոր հրադադարի՝ երկրի արևելյան հատվածում իրադրությունը դեռևս լարված է: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, երկրի արևելյան հատվածում տեղակայված Դեբալցևո քաղաքում կրակոցները երեկ ամբողջ օրվա ընթացքում չեն դադարել:

«Զինված անօրինական խմբավորումները շարունակ խախտում են հրադադարը: Դեբալցևոյում կրակոցները շարունակվում են նույն ինտենսիվությամբ, ինչպես որ մինչև հրադադար հայտարարելն է եղել: Անջատականներն այնտեղ նույնիսկ «Գրադ» համակարգ են կիրառում»,- հայտնել է հակաահաբեկչական օպերացիայի շտաբի մամլո խոսնակ Անատոլի Ստելմախը:

Հաղորդվում է նաև, որ երեկ հնչած կրակոցերի արդյունքում Ուկրաինայի արևելյան հատվածում 4 զինծառող է զոհվել, իսկ 21-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:

Դոնեցկի լրատվական գործակալությունն էլ իր հերթին տեղեկացրել է, որ այսօր առավոտյան ուկրաինացի գրոհայինները կրակ են բացել Դոնեցկի օդանավակայանի ուղղությամբ՝ խախտելով երկրում հայտարարված հրադադարի ռեժիմը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր