ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Իբրահիմովիչը մարմնին դաջել է սովից տառապող մարդկանց անունները
16:23, 16.02.2015 | mamul.am
29225 | 1
ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը Ֆրանսիայի՝ շաբաթ օրը կայացած առաջնության՝ «Կանի» դեմ հանդիպումում (2:2) հանել է մարզաշապիկը և ցուցադրել նոր դաջվածքները: Նրանք կոչված են ուշադրություն գրավել ողջ աշխարհում առկա սովի խնդրին:
«Մարմնիս վրա կա 15 ժամանակավոր դաջվածք՝ աշխարհի տարբեր վայրերում ապրող ռեալ մարդկանց անուններով, ովքեր տառապում են սովից: Եթե կարողանայի, կգրեի յուրաքանչյուր մարդու անունն, ով այս պահին տառապում է սովից, բայց ժամանակակից աշխարհում կա 805 մլն այդպիսի մարդ: Հույս ունեմ, որ աշխարհն իրենց մասին կիմանա ինձնից»,- ասել է Իբրահիմովիչը:
Նշենք, որ Իբրահիմովիչը կազմակերպել է այդ ակցիան, որպեսզի գրավի ՄԱԿ Համաշխարհային պարենային ծրագրի ուշադրությունը:
«Մենք հպարտ ենք, որ Իբրահիմովիչը գնացել է այդ քայլին և աշխարհին հղել այդ հաղորդագրությունը»,- ասել է ծրագրի ղեկավար Մարինա Քաթենան:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր