ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Բարբի տիկնիկների մարմնում «թվային հոգի» են ներդրել
19:08, 01.04.2015 | mamul.am
7944 | 0

Սմարթֆոնների ձայնային օրգանների հետ զրուցելը դարձել է շատ երեխաների սիրելի զբաղմունքներից մեկը: Սա ոգեշնչել է ստեղծարարներին՝ այսպես կոչված «էլեկտրոնային հոգի» ներդնել Բարբի տիկնիկների մեջ:

Գաղափարը պատկանում է 2011-ին հիմնադրված «ToyTalk» ընկերությանը: Նրանք նախատեսում են ստեղծել Hello Barbie տիկնիկը, որը կաշխատի «Wi-Fi»-ին միացման դեպքում, քանի որ տվյալների բազան գտնվում է հեռավոր սերվերների մեջ: Այն կարող է պատասխանել երեխաների հարցերին, պատմել իր հազարավոր պատմություններից մեկը: Տիկնիկի ներսում տեղադրված ձայնագրիչ սարքերը թույլ կտան ծնողներին լսել իրենց երեխայի ու տիկնիկի խոսակցությունը, ինչպես նաև՝ ջնջել դրանք:

Չնայած տիկնիկը դեռ չի էլ հայտնվել խանութներում, այն արդեն բուռն քննադատությունների պատճառ է դարձել: Ամերիկացի ակտիվիստներն անհանգստացած են, որ տիկնիկները կարող են խորապես ներթափանցել երեխայի հոգեբանության մեջ ու ղեկավարել նրան, ինչպես նաև՝ կողմնակի մարդկանց փոխանցել ներընտանեկան խոսակցությունները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր