ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Ռուբեն Հայրապետյան-Խորեն Հովհաննիսյան` 15-ամյա վեճի ակունքների մասին
11:11, 02.04.2015 | mamul.am
21787 | 1
Լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված ԽՍՀՄ-Աշխարհ հանդիպմանը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ներկա չի գտնվել: Ասում են` նա չի մասնակցել նաև նույն օրը երեկոյան «Ֆլորենս» ռեստորանում կազմակերպված տոնական արարողությանը: Խորեն Հովհաննիսյանն ու Ռուբեն Հայրապետյանը երկար տարիներ լարված հարաբերությունների մեջ են: Ըստ լուրերի` հակասությունները ծագել են դեռ այն ժամանակ, երբ Հովհաննիսյանը գլխավորում էր մինչև 19 տարեկանների հավաքականն, իսկ որդին` Ժորան, խաղում էր «Փյունիկ»-ում և մինչև 19 տարեկանների հավաքականում: Մասնավորապես, 2000-ականների կեսերին` Մակեդոնիայի երիտասարդական հավաքականի հետ խաղի ժամանակ, մակեդոնացիները գոլ են խփում ու հաղթում խաղը այն ժամանակ, երբ Ժորան ու Լևոն Պաչաջյանը դաշտում վիճում էին: Ասում են` դրանից հետո ՀՖՖ նախագահ Ռ. Հայրապետյանը Ժորային հեռացնում է Հայաստանի առաջնությունից, որն էլ պատճառ է հանդիսանում Խորեն Հովհաննիսյանի ու Ռուբեն Հայրապետյանի հարաբերությունների վատացմանը, ինչը շարունակվում է մինչ օրս: Ասում են նաև, որ կոնֆլիկտն առավել սրվել է, երբ Հայրապետյանը ԶԼՄ-ներով սկսել է վատաբանել հայր և որդի Հովհաննիսյաններին այն ժամանակ, երբ վերջինները Հայաստանում չեն եղել:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր