ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Տատյանա Նավկան ամռանը կամուսնանա Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղարի հետ
22:13, 24.04.2015 | mamul.am
7281 | 0

Ռուս գեղասահորդուհի Տատյանա Նավկան կդառնա Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի օրինական կինն այս ամառ, հայտնում է «Wday»-ը: Աղբյուրը գրում է, որ սիրահարները երկար ժամանակ թաքցրել են իրենց հարաբերությունները, անգամ այն բանից հետո, երբ աշխարհ է եկել նրանց դուստր Նադեժդան, նրանք չեն գաղտնազերծել իրենց սիրավեպը: Տատյանան և Դմիտրին միասին հանրությանը երևացել են միայն անցյալ տարվա վերջին՝ միասին այցելելով սահադաշտ:

Այն, որ այս ամառ իսկապես կկայանա զույգի հարսանեկան արարողությունը, չեն ժխտում անգամ գեղասահորդուհու մտերիմները: Այսպես, օրինակ, նրա նախկին ամուսին և ավագ դստեր հայր Ալեքսանդր Ժուլինը խոստովանել է, որ շատ ուրախ է գալիք իրադարձության համար, որը 40-ամյա Նավկան որոշել է տոնել Սոչիում: Նա նաև հավելել է, որ նրանց հարսանիքին չի գնա, քանի որ շատ զբաղված է, բացի այդ, ընդունված չէ, որ նախկին ամուսինը գնա նախկին կնջ հարսանիքին, դա ճիշտ չէ:

Աղբյուրը նաև մեջբերում է Նավկայի խոսքերը Պեսկովի մասին «Հելլօ» ամսագրին տված հարցազրույցում. «Ես ու նա, ճիշտ է տարբեր աշխարհներից չենք, տարբեր համաստեղություններից չենք, բայց պատահում է, որ իրար չհատվող ուղեծիրներ ունեցող մարդիկ պատահականորեն հանդիպում են, և պարզվում է, որ նրանք համապատասխանում են իրար, ինչպես փազլի մասնիկներ: Այդպես պատահեց նաև մեզ հետ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր