ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակը Պուտինի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մասին հրամանագիր է ստորագրել
13:20, 27.04.2015 | mamul.am
6909 | 0

Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանը հրամանագիր է ստորագրել, որով երկրի Ագգային անվտանգության խորհրդին երաշխավորում է անհատական պատժամիջոցներ կիրառել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ: Այդ մասին հաղորդում է «112 Ուկրաինա»- ն:

Այդ հրամանագրով Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդին թույլ է տրվել պատժամիջոցներ կիրառել ևս 35 անձի հանդեպ: Այդ ցուցակում են Ռուսաստանի Հետախուզությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը, Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր