ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Չդառնա, որ մի դատավոր ունենա հինգ հաշտարար ու պաս տա, կիսվեն». Գ. Ջհանգիրյան
15:45, 27.04.2015 | mamul.am
3538 | 0
«Հայտնի բան է չէ՞ մեր օրերում. մարդը գնում է բժշկի մոտ, բժիշկը նայում է, զննում ու վերջում ասում` այս դեղն է պետք, կգնաս, կոնկրետ այս դեղատնից կառնես: Հասկանալի է չէ՞` ինչի ա էնտեղ ուղարկում: Խնդիրը սա է` ի՞նչ մեխանիզմ պետք է կիրառել, որ այնպես չդառնա, որ դատավորները սկսեն մարդկանց հաշտարարների մոտ ուղարկել: Բժիշկը կարող է ցանկացած դեղատուն ուղարկել, բայց կոնկրետ դեղատուն է ուղարկում: Ի՞նչ պիտի անենք, որ ֆինանսական հաշտարարի համակարգը մեր այս արատավոր պրակտիկայով չաշխատի»,- դիմելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի փոփոխությունները» ներկայացնող հարակից զեկուցող Էդմոն Մարուքյանին` ասաց «Ժառանգությունից» Թևան Պողոսյանը:
Նախագծով առաջարկվում է, որ դատական վեճերը հաշտեցնելու համար հաշտարարներ աշխատեն, որը կարող է լինել ցանկացած մարդ՝ համապատասխան որակավորում ստանալուց հետո:
«Սկզբում դատարան գնալու խնդիր չկա, որովհետև հաշտարարի ինստիտուտը ենթադրում է արտադատարանական լուծում: Կնքված հաշտությունն է դատարանը հաստատում, եթե չկա հաշտություն` այսինչ հաշտարարի մոտ դատարանը չի կարող ուղարկել. հաշտարարի մոտ ուղարկելով` դատավորը չի կարող կողմերին հաշտության բերել, եթե, նորից եմ ասում, երկուսին ձեռնտու հաշտություն չի եղել»,- ասաց հարակից զեկուցող Էդմոն Մարուքյանը:
«Չդառնա, որ մի դատավոր ունենա հինգ հաշտարար ու սա նրանց պաս տա, կիսվեն: Սրա մասին պետք է մտածենք, որ բաշխումն ավտոմատ համակարգով լինի, այբբենականով լինի ու հաշտարարների թիվը մեծ լինի»,- իր ելույթում ասաց ՀԱԿ-ից Գագիկ Ջհանգիրյանը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր