ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Ինչի՞ պիտի իմ տղան զրկվի աչքի լույսից, իսկ Լիսկայի որդին ապրի ազատության մեջ». ծեծի ենթարկված եղբայրների մայր
11:28, 07.05.2015 | mamul.am
12958 | 25
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ միջադեպի հետևանքով գորիսեցի Զաքարյան եղբայրներից մեծը մարմնական վնասվածքներ է ստացել, իսկ փոքրը` զրկվել տեսողությունից:
«Չեմ ուզում, որ վաղն էլ մեկ ուրիշ մայր տեսնի էն ապրումները, որ ես եմ տեսնում` Սուրիկ Խաչատրյանի որդու արածի հետևանքով»,- ասել է Անահիտ Գալստյանը` ներկայացնելով տեղի ունեցածը. «Լիսկայի որդին զանգում է մեծ տղայիս ու հանդիպում ուզում «Սդղի գյոլ»-ում: Եղբոր հետ գնում է ու տեսնում զինված բանդային: Վերջինները սկսում են հայհոյել, տղաներս էլ տաքարյուն, վեճ ա բռնվում, որի ժամանակ սկսում են ծեծել տղաներիս: Հիմա տղաս աչքի լույսի զրկվել է, վիրահատել են, հայտնի չէ` կտեսնի, թե՞ ոչ, իսկ մեծ տղաս` գլուխը բացած, քիթը ջարդած, կապտուկներով պառկած է: Ինչի՞ պիտի իմ տղան զրկվի տեսողությունից, իսկ Լիսկայի որդին ապրի ազատության մեջ»,- ասել էր տղաների մայրը:
Մի խումբ քաղաքացիներ բաց նամակ են ուղարկել մեր խմբագրության էլեկտրոնային հասցեին` պահանջելով իշխանություններից` վերջ դնել մարզպետի որդու ամենաթողությանը: Նրանք նշել են, որ երբ «մի կիսասոված մարդ ՍԱՍ սուպերմարկետից պեչենի էր գողացել, ամբողջ ոստիկանությունը, ԿԳԲ-ն, Սպեց Նազը լծված էին այդ հույժ կարևոր հանացագործության լուսաբանմանը: Իսկ երբ Լիսկայի որդին, նրա շրջապատը օր ու գիշեր բազմաթիվ հանցագործություններ են կատարում, որևէ մեկը ծպտուն չի հանում: Արդեն որերորդ մարդուն են նրանք սպանում կամ հաշմանդամ դարձնում: Բավական է»,- նշել են նրանք:
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով տեղի ունեցածին` գրել է. «Այլ դերակատարողներ լինեին, արդեն ձերբակալել էին, 02 հեռուստահողորդմամբ ցույց էին տվել, իսկ ինչո՞ւ այս դեպքում մենք ունենք լրիվ այլ պատկեր: ՀՀ քր. օր. 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն` դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն առաջացրել է տեսողության կորուստ, և որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով»:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր