ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Նիկոլ Փաշինյան. «Բյուջեի քննարկումների օրերին Տարոն Մարգարյանը մեկ Երուսաղեմում է լինում, մեկ` Սանկտ-Պետերբուրգում, մեկ` Բադեն-Բադենում»
16:01, 26.05.2015 | mamul.am
3427 | 2
2014-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, ինչպես արդեն հայտնել էինք, Նիկոլ Փաշինյանը բարձրացրել էր Երևանի քաղաքապետի ու Սյունիքի մարզպետի ներկայության հարցը` ասելով, որ «Առաջին սպորտի պաշտոնյաները չեն գալիս նման քննարկումների»:
«Բյուջեի քննարկումների օրերին Տարոն Մարգարյանը մեկ Երուսաղեմում է լինում, մեկ` Սանկտ-Պետերբուրգում, մեկ` Բադեն-Բադենում, տպավորություն է` Երևանի քաղաքապետն աշխատում է այս օրերին ԱԺ-ից հնարավորին հեռու լինել, որ հարց տալ չլինի: Բարի քննարկում եմ մաղթում, պիտի գնամ, շատ զբաղված եմ»,- նշեց պատգամավորն ու հեռացավ դահլիճից:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր