ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Եթե քաղաքական չլիներ պահանջը, նրանք սոցապ նախարարին կամ Բիբինին կդիմեին. Զ. Փոստանջյան
15:21, 01.07.2015 | mamul.am
3372 | 0

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նաև գնահատեց Բաղրամյան պողոտայում ցուցարարների գործողություններն ու քայլերը: Նա չհամաձայնեց, որ պայքարը միայն քաղաքացիական է.
«Դա միասնական պայքար է: Չի կարելի տարանջատել: Չի կարող խնդիրն ունենալ քաղաքացիական բնույթ, առանց քաղաքական հիմքերի»,- ասաց բանախոսը` նշելով, որ քաղաքական բոլոր ուժերը ներգրավված են այդ ցույցի մեջ. «Այնտեղ գտնվողների պահանջն արդեն քաղաքական է: Եթե քաղաքական չլիներ, նրանք սոցապ նախարարից կամ Բիբինից կպահանջեին»:
Խոսելով պայքարի արդյունքից` «Ոչ թալանին» նախաձեռնության` հարթակից հեռանալուց, ասաց. «Միգուցե երիտասարդները սխալվել են, դա բնական է և նորմալ: Ամենակարևորը` ժողովուրդը մնաց Բաղրամյան պողոտայում, հստակ դրեց իր պահանջը և սպասում է դրա լուծմանը»:
Ժառանգական պատգամավորի խոսքով, ինքն այսօր մինչև առավոտյան ժամը 5-ը եղել է պողոտայում, ցուցարարների կողքին և համոզվել, որ այնտեղ տիրում է առողջ մթնոլորտ, որ այնտեղ գտնվող մարդիկ վստահ են իրենց ուժերին և օրակարգ են մտցրել խնդիր, որը պետք է լուծվի.
«Ինձ ուրախացնում է, որ ցուցարարները քննարկում են իրենց անելիքները, բանակցում են միմյանց հետ, մշակում են հետագա անելիքերը և դա, վստահ եմ, իր արդյունքն անպայման կտա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր