ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Մեծ պայքար է սպասվում. էլի երթեր, ցույցեր կլինեն. Մաքսիմ Սարգսյան
22:38, 05.07.2015 | mamul.am
5802 | 6
«Ոչ թալանին»-ը Բաղրամյանից դուրս չի եկել, դա սխալ ինֆորմացիա է, մենք միշտ և՛ էստեղ ենք եղել, և՛ էնտեղ, թե ում էր ձեռնտու նման պառակտում մտցնել նախաձեռնության անդամների և ցուցարարների մեջ, այդպես էլ չհասկացանք: Իսկ հիմա մենք այստեղ գալիս ենք միայն որպես ՀՀ քաղաքացիներ»,- այսօր Բաղրամյան պողոտայում ասել է «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը: Նա նշել է, որ այս պահին իրենք ավելի լայնածավալ պայքարի փուլ են ուզում անցնել. «Այստեղի նախաձեռնող անդամների հետ որոշակի բանակցություններ եղել են և դեռ լինելու են, ոչինչ բացառել չի կարելի»: Նրա խոսքով՝ «իշխանությունները ճիշտ խաղ տարան և կարողացան շատ մարդկանց վրա ազդել դրանով»: «Մենք մեր երեք պահանջների մասով հաղթանակ դեռ չենք արձանագրել, դա ընդամենը իշխանության կողմից կես քայլ հետ էր, բայց ոչ մեր հաղաթանակը»,- ընդգծել է Մ. Սարգսյանը՝ հավելելով, որ առաջիկայում մեծ պայքար է սպասվում: «Շրջանառվող լուրերը, թե «Ոչ թալանին»-ը դուրս է գալիս պայքարից, սխալ է: Ես պաշտոնապես հայատարում եմ, մենք դուրս չենք եկել պայքարից, մեր պայքարը շարունակվում է: Պայքարը լինելու է փողոցներում. բոլորս նույն խնդրի շուրջ ենք հավաքված և պայքարը միայն Բաղրամայն պողոտայով չի սահմանափակվում: Կլինեն էլի երթեր, ցույցեր. ամեն ինչ սպասել է»:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր