ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ռուս գործարար, միլիարդատեր Գերման Ստերլիգովը ընտանիքի հետ տեղափոխվել և բնակություն է հաստատել Լեռնային Ղարաբաղում
23:23, 06.07.2015 | mamul.am
11827 | 1

Միլիարդատեր, հայտնի գործարար և «Ալիսա» բորսայի հիմնադիր Գերման Ստերլիգովը վաճառել է իր կարողությունը և լքելով Ռուսաստանը՝ մեկնել Լեռնային Ղարաբաղ:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, այն, որ Ստերլիգովը հուլիսի 4-ին մեկնել է Լեռնային Ղարաբաղ, ԶԼՄ-ներին տեղեկացրել է նրա օգնական Պոլինա Սիրոտան. «Նա մեկնել է Արցախ, թե երբ կվերադառնա, հայտնի չէ: Նրան մեկնել ստիպել են լուրջ հանգամանքները: Ոչ, դրանք բանդիտները չեն, այլ ավելի բարձր մակարդակի խնդիրներ»,- հայտնել է գործարարի օգնականը:

Ստերլիգովի գործընկերներից մեկը տեղեկացրել է լրատվամիջոցներին, որ «Ալիսա» բորսայի աշխատանքները նախկինի պես շարունակվում են. «Ամեն ինչ առաջվա պես շարունակվում է, միայն Գերման Լվովիչն է մեկնել արտասահման: Թե երբ կգա՝ անհայտ է»,- նշել է Ստերլիգովի գործընկերը:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախորդ շաբաթ օրը «ՎԿոնտակտե» սոցցանցի գործարարի էջում հայտնվել էր Ստերլիգովի տան լուսանկարը՝ պատուհանները փայտով փակած և հետևյալ գրառմամբ. «Սլոբոդայի թարմ լուսանկարը՝ հուրախություն Ռուսաստանի թշնամիների: Վաղ եք ուրախանում. կգա օրը և մենք կվերադառնանք: Փառք Հիսուս Քրիստոսին: Գերման Ստերլիգով ու որդիներ»:

«Նորությունների ռուսական ծառայություն»-ը հաղորդում է նաև, որ այժմ ակտիվորեն վաճառվում են Ստերլիգովի ֆերմերական տնտեսության կենդանիները՝ այծերն ու ոչխարները: Բացի այդ՝ ակտիվորեն վաճառվում է նաև Ստերլիգովի ավտոպարկը:

Ավելի վաղ լրատվամիջոցներին հայտնի էր դարձել, որ Ստերլիգովը կարող է մասնակից լինել հանցավոր «БОРН» խմբակցության անդամների գործողությունների հետ, ովքեր մեղադրվում են նաև փաստաբան Ստանիսլավ Մարկելովի և լրագրող Անաստասիա Բաբուրովայի սպանությունների համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր