ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Թուրքիայի հարավում բրիտանացի երկու լրագրող է ձերբակալվել
19:03, 28.08.2015 | mamul.am
5631 | 0

Թուրքիայի ոստիկանությունը երկրի հարավում ձերբակալել է «Vice News»-ի բրիտանացի երկու լրագրողներին` պատճառաբանելով, որ նրանք քրդաբնակ հատվածում նկարահանումներ են իրականացրել առանց երկրի իշխանությունների հատուկ թույտվության: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը:

Աղբյուրը նշում է, որ բրիտանացի լրագրողները` Ջեք Հանրահան և Ֆիլիպ Փենդլբերին նկարահանելիս են եղել Դիարբեքիր շրջանում թուրքական կառավարական ուժերի և քուրդ զինյալների միջև պարբերաբար կրկնվող բախումները:

Հաղորդվում է նաև, որ բրիտանացի երկու լրագրողները և նրանց թուրք թարգմանիչը սերտ կապերի մեջ են եղել «Քրդական աշխատավորական կուսակցության» զինյալների հետ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր