ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Պուտինը Պետդումա է ներկայացրել ԱՊՀ-ում դոլարից և եվրոյից հրաժարվելու նախագիծ
20:03, 02.09.2015 | mamul.am
8688 | 1
Ռուսական «Vestifinance»-ը հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրինագիծ է ներկայացրել ՌԴ Պետդումա, որը ենթադրում է, որ միասնական ֆինանսական շուկա պետք է ստեղծվի Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և ԱՊՀ մյուս պետությունների միջև:

Ակնկալվում է, որ կստեղծվի մեխանիզմ, որը թույլ կտա հրաժարվել դոլարից և եվրոյից՝ որպես հաշվարկներում օգտագործվող միջանկյալ արժույթից:

Աղբյուրը նաև հայտնում է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում երկրներն արդեն քննարկել են ազգային արժույթներին անցնելու հնարավորությունը: ՌԴ-ի, Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև պայմանավորվածության համաձայն՝ փոխհաշվարկներում միայն ազգային արժույթների օգտագործմանն անցնելը պետք է տեղի ունենա 2025-2030 թթ.:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր