ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ռուսաստանը մոտ է պատժամիջոցների չեղարկմանը. Forbes
17:03, 08.10.2015 | mamul.am
9232 | 1

Շնորհիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանրային վերջին ելույթների` Ռուսաստանի դրությունը միջազգային ասպարեզում բարելավվել է, ու երկիրը մոտեցել է պատժամիջոցների չեղարկմանը, գրում է Forbes պարբերականը:

Հաղորդվում է, որ Գերմանիան ու Ֆրանսիան հոգնել են ռուս-ուկրաինական շարունակական կոնֆլիկտից ու աստիճանաբար թեքվում են դեպի Ռուսաստանը, որն իրենց կարծիքով` ի տարբերություն Կիևի` հետևում է Մինսկի համաձայնագրին: Ինչպես կարծիք է հայտնել Bretton Woods Research վերլուծական կազմակերպության ղեկավար Վլադիմիր Սինորելլին, պատժամիջոցների չեղարկում կարելի է ակնկալել արդեն 2016-ի առաջին եռամսյակում:

Պատժամիջոցների չեղարկումը Ռուսաստանին հնարավորություն կտա բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ ու շահեկան կլինի 2 կողմի համար էլ: Հոդվածի հեղինակը նշել է նաև, որ Ուկրաինային, որի տնտեսությունը ողբերգական վիճակում է գտնվում, ևս անհրաժեշտ է պատերազմի ավարտը: Չնայած նրա, որ պատերազմի հնարավոր ավարտից հետո մեծ է հավանականությունը, որ Ուկրաինան կընտրի զարգացման արևմտյան ուղին, բայց ամեն դեպքում` այդ երկիրն ստիպված է լինելու հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր