Ի՞նչ է սպասվում մեզ, եթե Ռուսաստանի կողմից իրականացվող գործողությունների հետևանքով, «Իսլամական պետության» ահաբեկիչները դուրս մղվեն Սիրիայից և տեղափոխվեն Թուրքիա: Ի՞նչ կլինի այդ ժամանակ Թուրքիա-Հայաստան սահմանին: Վերջին օրերին այս խնդրով մտահոգված են հատկապես Հայաստանի որոշ քաղաքագետներ ու քաղաքական գործիչներ: Չաքրյանի խոսքով` հիմա, երբ ահաբեկիչների դեմ Սիրիայում Ռուսաստանը գործողություններ է իրականացնում, Իրանն ու Իրաքն էլ համատեղ միավորումներ են ստեղծում, որ հարվածեն ցամաքից: Եվ նա այն կարծիքին է, որ նման դեպքում ահաբեկիչներին մի ելք է մնում ` փախչել Թուրքիա: «Եթե փախչեն էլ, չեմ կարծում, որ Հայաստանի սահմանները կանցնեն: Նրանք պետք է փորձեն Վրաստանի վրայով գնալ Չեչնիա կամ Միջին Ասիա: Դա Հայաստանի համար սպառնալիք չէ, սպառնալիք է լինելու Թուրքիայի համար, որովհետև իրաքյան-իսլամական պետությունները դեռ հուլիսին պատերազմ էին հայտարարել Թուրքիային: Դրանից Թուրքիան պետք է անհանգստանա, ոչ թե` Հայաստանը: Ինչ վերաբերում է թուրքահայերին, 78 միլիոնանոց Թուրքիայում նրանք հո թուրքահայերի դեմ որևէ գործողություններ չե՞ն ձեռնարկի: Եթե ձեռնարկեն, դրանք կինեն ահաբեկչական, ասենք, օրինակ` սուպեմարկետներում, հրապարակներում, մետրոներում: Եթե այնտեղ հայ լինի` կտուժի, բայց հատուկ թուրքահայերի դեմ, չեմ կարծում` դուրս գան»,- ասաց նա: Հարցին, թե ինչպես է վերաբերվում այն տեսակետներն, թե, այնուամենայնիվ, Հայաստանը պետք է, նախապես, կանխարգելիչ միջոցների դիմի` զինվի, թուրքագետը կարծիք հայտնեց, որ դրա կարիքը չկա. «Մեր սահմաններն արդեն ռուսական զորքի հետ միասին չե՞նք պաշտպանում: Հայաստանի վրա հարձակվել` կնշանակի նաև ռուսական զորքի վրա հարձակվել, հետո՞: Հետևաբար, այս օրերին, սահմանների պաշտպանությունն, հավանաբար, արդեն պետք է ամրացված լինի: Հո ամեն ինչ չե՞ն հայտարարելու»: |