ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Աշոտյանն օրենքի նկատմամբ առանձնակի հարգանքով աչքի չի ընկնում». Լևոն Զուրաբյան
16:10, 16.11.2015 | mamul.am
5360 | 0
Արմեն Աշոտյանի՝ լրագրողների հետ ճեպազրույցին է անդրադարձել Լևոն Զուրաբյանը:
Հիշեցնենք՝ Աշոտյանն ասել էր, որ ՀԱԿ պատգամավորն աղոտ պատկերացումներ կրթական համակարգի մասին, և որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ ԿԳ նախարարը չունի վարչական լիազորություն՝ հանձնարարություն տալու ՀՀ բոլոր դպրոցներին:
Հիշեցնենք նաև, որ մինչ այդ Զուրաբյանը հայտարարել էր, որ ԿԳ նախարարի հրահանգով տնօրեններն ու ուսուցիչները ճնշումներ են գործադրում ծնողների վրա՝ կորզելով ,Այո»:
ՀԱԿ խմբակցության պատգամավորը լրագրողների հետ զրույցում վերահաստատեց իր ելույթը՝ հորդորելով Արմեն Աշոտյանին գնալ բնակավայրեր, զրուցել ծնողների հետ:
«Մոտ 100 գյուղ ենք մտել, ամենուրեք մեզ հայտնում են, որ դպրոցների տնօրենները հանձնարարություն ունեն, կանչում են ուսուցիչներին ու նրանց հրահանգավորում, որ աշակերտների ծնողներին հավաքեն ժողովների ու պարտադրեն «Այո» քվեարկել: Նրանք, ովքեր կատարում են ԿԳՆ-ի ապօրինի հրամանները, թող իմանան, որ իրենց դրդում են հանցագործության»,- նշեց նա:
Դիտարկմանը՝ ԿԳ նախարարն ասաց, որ ցանկության դեպքում չէր կարող նման բան անել, քանի որ լծակ չունի, Զուրաբյանը պատասխանեց. «Անտեղյա՞կ է այս պրակտիկայից, չեմ հավատում: Կարծում եմ՝ ինքն ակտիվ ներգրավված է, որովհետև օրենքի նկատմամբ առանձնակի հարգանքով աչքի չի ընկնում»,- եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր