ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Իշխանությունն իրավունք չունի ուսուցիչներին խուժանի հետ հավասար ներգրավելու ընտրակեղծիքների գործին». Արամ Մանուկյան
14:36, 02.02.2016 | mamul.am
5710 | 4
ԱԺ-ում քննարկվում է բարձրագույն և հետբուհական կրթության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: Նախագծով հստակեցվելու է նպատակային ընդունելության մեխանիզմները՝ ըստ աշխարհագրական տեղակայության: Նախագիծը վերաբերում է մանկավարժությանը, գյուղատնտեսությանը, բժշկագիտությանը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն իր ելույթում ասաց, որ այն համակարգը, որտեղ փորձում ենք քայլեր կատարել, հիվանդ է, քաղաքականացված, օգտագործվում է իշխանության կողմից: «Դեկտեմբերի 6-ին կրթական համակարգն ընդգրկված էր կեղծիքների մեխանիզմին, ուսուցիչները լծվել էին ՀՀԿ-ի քաղաքական պատվերն իրականացնելուն: Մեր արձանագրած հարյուրավոր կեղծքիներին մասնակից են եղել ուսուցիչները: Իշխանությունն իրավունք չունի ուսուցիչներին խուժանի հետ հավասար ներգրավելու ընտրակեղծիքների, դեբոշների, լցոնումների գործին: Սա ֆիքսել են միջազգային կառույցները»,- ասաց Մանուկյանը:
Անդրադառնալով բուհերի խնդրին՝ պատգամավորն ասաց, որ մեր բուհերը, ուսանողները, ռեկտորները քաղաքականացված են. «Փորձի որևէ ուսանող, դասախոս, համակարգից դուրս գա, մի քայլ անի, հոդված գրի, ինտերվյու տա, չկա տենց բան: Ամեն ինչ գտնվում է քաղաքական ճնշումների տակ»:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր