ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Բունդեսլիգա. «Բորուսիա»-ն ջախջախեց «Վոլֆսբուրգ»-ին, Մխիթարյանը գոլային 2 փոխանցման հեղինակ (տեսանյութ)
20:55, 30.04.2016 | mamul.am
5630 | 0

Րոպեներ առաջ ավարտվեց Բունդեսլիգայի 32-րդ տուրի «Բորուսիա» - «Վոլֆսբուրգ» հանդիպումը։ Դորտմունդցիները 5։1 հաշվով ջախջախեցին վոլֆսբուրգցիներին։ Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ։
Հանդիպման 7-րդ րոպեին, Մխիթարյանի փոխանցումից հետո, խաղի հաշիվը բացեց Սինձի Կագավան։ 2 րոպե անց դորտմունդցիների առավելությունը կրկնապատկեց Ադրիան Ռամոսը։ Երկրորդ խաղակեսի 59-րդ րոպեին վոլֆսբուրգցիների դարպասը երրորդ գնդակն ուղարկեց Մարկո Ռոյսը։ Խաղի 77-րդ րոպեին, Մխիթարյանի փոխանցումից հետո, և 78-րդ րոպեին, Շմելցերի փոխանցումից հետո, իր հաշվին դուբլ ձևակերպեց Պիեր Էմերիկ Օբամեյանգը։ Հանդիպման վերջնամասում՝ 86-րդ րոպեին, վոլֆսբուրգցիները խփեցին հեղինակության գոլը։ Մրցակցի դարպասը գրավեց Անդրե Շյուրլեն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր