ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Պայթյունների մասին մանրամասներ է հայտնում Ստամբուլի մեր թղթակիցը
01:20, 29.06.2016 | mamul.am
5421 | 1
MAMUL.am-ի Ստամբուլի թղթակից Քրիստինե Բիչերյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ Թուրքիան տեղի լրատվամիջոցներին արգելել է լուսաբանել Ստամբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած պայթյունները: Ավելին, նա նշեց, որ թեև իրավապահները 10 զոհի ու 40 վիրավորի մասին են հայտնում, իրականում զոհերի թիվն այս պահին մոտ 30 է, վիրավորներինը` 60: «Իրավապահներն ամեն կերպ խոսափում են պատասխանել լրագրողների այն հարցին, թե ինչպես են մահապարտ ահաբեկիչները կարողացել զենքերով մուտք գործել ներս»,- ասաց մեր թղթակիցը` հավելելով, որ ահաբեկչության համար մեղադրվում են Քուրդիաստանի աշխատավորական կուսակցությունն ու «Իսլամական պետությունը»:
Շտապօգնության ու ոստիկանության տասնյակ մեքենաներ են աշխատում դեպքի վայրում: Բոլոր չվերթները չեղարկվել են:
Ի դեպ, նախնական տվյալներով՝ Ստամբուլի օդանավակայանում տուժածների շրջանում հայեր չկան:

Կարդացեք նաև` Ստամբուլի օդանավակայանում պայթյուններն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր