ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+22 °C
«Վարչապետն ընդհանրապես չի ուզում մեզ տեսնել, մեզ ասելու բան չունի». Կոնդեցիները բողոքում են
17:15, 30.06.2016 | mamul.am
2813 | 2

Այսօր` հունիսի 30-ին, Կոնդի պահանջատերերը կրկին հավաքվել են կառավարության դիմաց` պահանջելով իրենց բնակարանները: Նախկին կոնդեցի Անահիտ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ արդեն 10 տարի սպասում է իր բնակարանին, սակայն կառավարությունից անընդհատ նույն պատասխանն է ստանում՝ սպասեք։ «Վարչապետն ընդհանրապես չի ուզում մեզ տեսնել, մեզ ասելու բան չունի։ Բա ինչի՞ համար ես էդտեղ նստած: Կամ էլ, երբ տեսնում է մեզ, սկսում է օդից կախված խոստումներ տալ» ։

Բնակիչներին է մոտեցել կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն պետ Ալեքսանդր Ղազարյանը և տեղեկացրել. «Վարչապետը զբաղված է, ձեր հարցով զբաղվում է Դավթյան Հայկը, իրեն դիմեք։ Կամեռան տեսել եք, ոգևորվել եք»: Բնակիչները նրան պատասխանել են. «Մենք Դավթյան Հայկին չենք ուզում, վարչապետին ենք ուզում»:

Հիշեցնենք` 2007 թվականին իրացման գոտի ճանաչված Կոնդ թաղամասում քանդվել են մոտ 200 ընտանիքների տներ: Մարդիկ մնացել են անօթևան, իսկ «Դաուն-Թաուն» ընկերությունը, որը պարտավորվել էր այս ընտանիքներին տներով ապահովել, թաղամասում կառուցվող շենքի շինաշխատանքները կիսատ է թողել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր