Արդեն հայտնել էինք, որ «Սասնա ծռեր» խումբն, ի նշան բողոքի, ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանական մեքենա է այրել: Խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը Lragir.am-ին քիչ առաջ նաև ասել է, որ բացի այդ, անօդաչու թռչող սարք են վայր գցել: «Շատ ճիշտ ենք արել, որովհետև իրենք մեզ զրկել են կապից, սնունդից, լույսից: Այդ պատճառով էլ մենք պատասխան քայլ ձեռնարկեցինք՝ որպես ակցիա»: Նա նշել է, որ մեքենան մոտ մեկ ժամ առաջ են այրել, հիմա էլ դեռ շարունակվում է այրվել: Դրանից հետո ոստիկանությունը անօդաչու թռչող սարք է ուղարկել ՊՊԾ գնդի տարածքը դիտարկելու համար: «Մեր հերոսներից Արայիկ Խանդոյանը երկու կրակոցով վայր գցեց այդ անօդաչու թռչող սարքը: Փոքր սարք էր, իհարկե, դիտարկող սարք էր»,- ասել է նա: |