ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+24 °C
«Բացառիկ կազմակերպված միտինգ էր և երթ. հենց դա իշխանություններին դրդեց ծրագրել որոշակի քայլեր». Թամար Հովհաննիսյան
10:40, 27.07.2016 | mamul.am
7191 | 7
Սխալ կատարվեց և մարդիկ գիտեն, թե ում կողմից, բայց դա հիմա էական չի: Բացառիկ կազմակերպված միտինգ էր և երթ: Եվ հենց դա իշխանություններին դրդեց ծրագրել որոշակի քայլեր: Եվ բոլորովին անսպասելի բարձրախոսի մոտ հայտնվեց մեկը, որ բոլորովին անսպասելի հայտարարություն արեց ցրվել: Ես անուն չեմ տալիս, բայց ներկաները գիտեն: Պայքարը իր կիզակետում էր և Է նաև այսօր: Մենք իրավունք չունենք մեր զենքերը վայր դնել: Սա «պատերազմ» է, կարող է լինել հաղթած ճակատամարտ և մի փոքր նահանջ: Ես մի անգամ ևս իմ կյանքում սիրահարվեցի իմ ազգին, շատ հիասթափություններ ապրելուց հետո: Ես հասկացա, որ ամենավճռական պահին վճիռ կայացնող չի գտնվում, մեկը մյուսին չի լսում, իսկ որ ամենակարևորն է, պահի պատասխանատվությունը չեն ուզում վերցնել: Քայլ անելուց առաջ, եթե մտածես անե՞մ , թե չանե՞մ, ճիշտ ա՞, թե սխալ արդեն տանուլ ես տալիս: Բայց սա չի նշանակում, որ ամեն ինչ ավարտվեց, ամեն ինչ դեռ նոր է թափ առնում: Բոլոր նրանք, ովքեր իրենց մասնակցությունը չբերած արդեն գիտեն, որ վերջը տխուր է լինելու, պիտի հասկանան, որ տխուր կլինի, եթե այդպես մտածես: Ով է տեսել կռիվ գնալ նախապես իմանալով, որ պարտվելու ես: Այսօր մենք շարունակում ենք մեր հավաքը, եթե ուզում եք ճիշտ տեղեկատվություն ստանալ անպայման եկեք: Եկեք, ներսում մեր եղբայրներն են:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր