ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Դատապարտյալների հիվանդանոցում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամները պատշաճ բուժօգնություն չեն ստանում
11:45, 29.07.2016 | mamul.am
4509 | 1
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանն ահազանգում է, որ իր պաշտպանյալը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, արդեն մի քանի գիշեր է` չի կարողանում քնել: «Երեկոյան տեսակցել եմ նրան ու ապշած եմ հիվանդասենյակի սանիտարահիգիենիկ պայմաններից, խավարասերները բարձրանում են նրա վերքերի վրա: Հովհաննեսին իրավունք չունեին վերակենդանացման բաժանմունքից դատապարտյալների հիվանդանոց տեղափոխել, քանի որ նա դեռ լավ վիճակում չէ. պարբերաբար ցավեր ունի: Իմ պաշտպանյալը դեռ մեկ վիրահատության կարիք էլ ունի»: Փաստաբանը տեղեկացրեց, որ խմբի անդամն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում:
«Սասնա ծռեր» խմբի մեկ այլ անդամ Արամ Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ նրա վիճակը ծանր է: Փաստաբանի խոսքով, Արամը դատապարտյալների հիվանդանոցում պատշաճ բուժօգնություն չի ստանում և անմխիթար վիճակում է գտնվում:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր