ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +13 °C ... +18 °C Վաղը`+24 °C
«Ավտովարորդների պաշտպանության» լիգայի բաց նամակը` ՀՀ նախագահին, վարչապետին և գլխավոր դատախազին
16:50, 24.09.2016 | mamul.am
5925 | 6

Բիզնես և հոգևոր ցեղասպանությունը Հայաստանում


Պարոն Նախագահ`

2008 թվականին ձևավորված ՀՀ Կառավարությունը մեղադրվում է բազմաթիվ հանցագործությունների մեջ, ինչի հետևանքով տեղի են ունեցել տարբեր ոլորտներում բիզնես ցեղասպանություններ։ Ֆինանասական կոտորածը ունեցել է նաև պարտադիր նյարդային և հոգևոր ոչնչացումը մարդկանց անձնական կյանքում, ինչն էլ հետևանք հանդիսացավ հայաթափության, իշխանության նկատմամբ անվստահության և ատելության սերմացմանը։ Ցանկացած ռազմական իշխանափոխության փորձ, կամ կլինի դա որև է մահափորձի իրականացման լուր, օլիգարխիկ թևի նկատմամբ, հասարակության կողմից ակնկալվում է այն, միայն ու միայն հերոսություն ու քաջություն։ Իսկ Ձեր նախարարները այնքան հերոսություն չունեցան Ձեզ տեղեկացնելու, որ գրանտային որոշ ծրագրեր տանում են տարբեր ոլորտներ դեպի բիզնես և հոգևոր ցեղասպանությանը, ինչը լի է իր վտանգավոր հետևանքներով։ Նրանց մշակույթը միայն մեկն է, հաճոյանալու Ձեզ Պարոն Նախագահ, կամ էլ նրանք պարզապես անգրագետ են։ Հետագա սերունդը չի հիշելու ցեղասպնությունը կատարողների և իրագործողների անունները, թե որ նախարարի ձեռքով է իրականացվել, այլ ասելու են, ցեղասպանությունը իրականացվել է Նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին։

Իշխանությունները այսօր ուժեղ են խոսք չկա, խորամանկ են, հաշվեհարդար են բոլորի նկատմամբ, բոլոր վարչական տարածքները բաժանված են հնազանդ ֆեոդալ-դահիճների հսկողության տակ, բայց դա ոչինչ չի փոխում, հակառակը մարդիկ քայլում են իբրև մահացած կերպարներ, նրանց հոգին և նյարդերը տեղի են տվել, ոչնչացվել են իսպառ։

Ոչ մի դրական քայլ իշխանությունների կողմից չի ակնկալվում հասարակության կողմից և անգամ ամոթ է դրա մասին խոսելը ցանկացած միջավայրում։ Բոլորի մեջ գերակայում է մեկ ցանկություն, որ այն ամենը ինչ արվում է իշխանությունների կողմից, թող ձախողվի և վերջ։ Ստացվում է ժողովուրդը անիծում է իր ղեկավարներին, մի թե սա վտանգավոր տենդեց չէ։ Գտնում ենք այս հարցին ավելի ճշգրիտ հոգեբանները կպատասխանեն։

Մենք հասարակական կազմակերպություններս մեր պարտքն ենք համարում զգուշացնել Ձեզ՝ Պարոն Նախագահ, իրավիճակը ավելի քան լարված է հասարակության մեջ, մենք պահանջում ենք հեղափոխություն իրականացնել մարդկանց սրտերում, շտկել սխսլ ճանապարհով ընթացող՝ հայերիս բախտը, որը ինչ որ չափով կախված է Ձեր կողմից տարվող քաղաքականության շնորհիվ։ Երևի թե նույնատիպ իրավիճակ էր ստեղծվել Ռուսաստանում, երբ այդ Երկրի Նախագահ՝ Բորիս Ելցինը կադրային հեղափոխություն իրականացնելով, առաջ քաշելով Վլադիմիր Պուտինի կերպարը, պարզապես ազգային հեղափոխություն իրականացրեց մարդկանց սրտերում։

Ձեր կադրային քաղաքականությունը նույնպես լուրջ փոփոխության կարիք ունի Պարոն Սարգսյան։ Մենենջմետը դա քծնվող, հաճոյացող, քամելեոն և ինչ որ հաճույքներով շեղված (թմրամոլ) մարդկանց միավորելու և ղեկավարելու նպատակը չէ։ Նրանք միշտ իրենց շեղվածությամբ կառավարելի են, այո հասկանալի է, բայց մենք ենք մեղք՝ ժողովուրդս: Մեղք ենք դրանց ձեռքը տարապելով, նրանց անգրագետ և կարգավիճակի համար։ Նրանց մեջ մեծամասնությունը պարզապես՝ կերպարներ են։

Եվ այսօր այս շրջադարձային պատմական ժամանակահատվածում, մենք պարտավոր ենք շտկել իրավիճակը, կադրային փոփոխություն իրականացնել, ներգրավելով բոլոր ասպարեզներում ոչ թե քաղաքական ուժերին, այլ հասարակական կազմակերպություններին, օգտագործելով նրանց կողմից հասարակության ներքևի օղակում վաստակած պրոֆեսիոնալիզմը ու հսկայական գիտելիքները։

Նախարարի պորտֆեյլը դա աշխատավարձով պետական կառավարման պաշտոն է։ Այստեղ չի կարոող ուրիշ շահ լինել, բայց դրա ամբողջ նպատակը միջազգային ֆոնդերի միլիոնավոր գումարների հոսքերն են, որ պարզապես աջ ու ձախ շռայլվում ու աննպատակային ծախսվում են նախարարությունների կողմից։

Մեզ հասարակական կազմակերպություններիս քննադատում են և ատելությամբ նայում, այն բանի համար, որ մենք բարձրաձայնում և մերժում ենք այդ միլիարդավոր գումարների աննպատակային օգտագործման և յուրացման գործընթացը։ զայրանում են, թե ախպեր ջան, չէ որ դա ժոովուրդի գումարները չեն, միջազգային փողեր են։ Մենք էլ հակադարձվում ենք՝ չլինի Հայաստան երկիրը, չլինի մեր ազգը, դու ում անունից ես այդ փողերը ստանալու ու յուրացնելու, հետն էլ պարտքեր կուտակելու այդ ազգի ապագա սերունդի վրա։

Այսօր հնարավորություն է տրված միգուցե նոր նշանակված ՀՀ Վարչապետի միջոցով հասարակական կազմակերպություններին կապ ստեղծել իշխանությունների հետ, ստանձնել ոլորտների կառավարման գործընթացը, հասարակությանը ներկայացնել, արտասահմանից ուղղվող ամբողջ գումարների օգտագործումը, ժողովրդին պատասխան տալ արդյոք դրսից եկող փողերը պարտադրվում են միջազգային կազմակերպությունների կողմից ՀՀ Կառավարությանը, թե ոչ, հետն էլ յուրացնելը և կիսվելը որոշ մասով։ Մի գուցե փողերի լվացման նոր մշակույթ է այս ամենը: Դառնում է այնպես, որ ցանկացած քաղաքական ուժ, որ իշխանույթան կգա, միևնույն է պետք է պարտադրված յուրացնեն այդ գումարները և կիսվեն հետ։ Իսկ հնարավոր չէ արդյոք երկիրը այնպես զարգացնել և տնտեսական այնպիսի ցուցանիշների հասնել, որպեսզի կախված չմնանք այդ կեղտոտ փողերի հոսքերից։ Հարցերը շատ են, բայց այս ամենը հիմք հանդիսացավ հետագա տնտեսական չար մտահաղացումների իրագործմանը Հայաստանի Հանրապետությունում։ Միլիոնավոր դոլարների հայթայթումը, «փողի նկատմամբ չտեսությունը»՝ ՀՀ Կառավարությանը և նրա նախարարներին, «թմրամոլի» պես կախվածություն առաջացրեց այդ ամենի նկատմամբ, ինչը «սատանայի ծուղակն էր», իշխանավորների հոգիները զավթելու համար։ Այն իր հերթին ծնեց՝

Բիզնես Ցեղասպանությունների շարանը Հայաստանում։

1. 2009 թվականին ՀՀ Կառավարությունը ստանձնելով նոր փոփոխություններ տաքսու ոլորտում բաժանեց այն տաքսի սերվիսների և անհատ տաքսու վարորդների, պարտադրելով բոլորին օգտագործել տաքսի սպասարկման ոլորտում միայն մինչև 10 տարեկան մեքենաներ։

Լիցենզավորման կարգի համաձայն, շուկայում այդ տարիներին առկա՝ Պարսկական Սամանդ, Ուզբեկական Դեու-Նեքսիա, Սովետական Վազ 2107 մակնիշի և այլ ցածր որակի վարկով ձեռք բերված մեքենաները, ամենաքիչը հինգից - յոթ տարի ապառիկի կտրվածքով, տարբեր տաքսու վարորդների և տաքսի սերվիսների համար, արժանացան 12.000-ից 20.000 դոլար:

Բայց 2012 թ-ի հունիսին ՀՀ Կառավարությունը նոր փոփոխություն մտցրեց օրենքում, այն է մինչև 10 տարեկան տարեթվի արգելքը հանելն էր, ինչից հետո, բոլոր վերոգրյալում ձեռք բերված մեքենաների գները հավասարվեց միջինը 3.000 դոլլարից ոչ ավել, իսկ շատ դեպքերում էլ այդ մեքենաները ընդհանրապես չդիմացան հինգ տարվա ժամկետին, շահագործումից ժամանակից շուտ դուրս եկան, մաշվեցին ամբողջովին:

Այսինքն երկու տարվա ընթացքում 10.000 դոլարի վնաս հասցվեց, մոտ 10.000 անհատ տաքսու վարորդներին և տաքսի սերվիսներին միասին, ընդհանուր`100.000.000 միլիոն դոլար:

Սա չէր կարող կործանարար հետևանքներ չունենալ մեր տրանսպորտի ոլորտում աշխատավոր ուժի համար, առողջական և բարոյահոգեբանական վնասը անգնահատելի էր, ինչն էլ պատճառ դարձավ կուտակված վարկերի պատճառով ինքնասպան լինել տաքսի սերվիսների մի քանի տնօրեններին, շատերն էլ ֆինանսական կորուստից հետո դարձան հաշմանդամներ, նյարդային հիվանդներ:

2012 թվականի հունիսից չարաբաստիկ մինչև 10 տարեկան մեքենաների արգելքը հանելուց հետո մինչև նույն տարվա վերջ, այդ վեց ամսվա ընթացքում արդեն իսկ խաբված 10.000 լիցենզավորված անհատ տաքսու վարորդներին և տասքի սերվիսներին ավելացան տասը տարեկանից ցածր ավտոմեքենաներով ևս 10.000 տաքսու վարորդներ: Նրանց լիցենզավորման ծախսը այդ ամիսներին կազմեց 500 դոլարին համարժեք դրամ:

Բայց արի ու տես նույն 2012 թվականի վերջին նոր փոփոխություններ են իրականացվում։ Լուծարվում է 2009 թվականին ընդունված և փոփոխված ամբողջ լիցենզավորման կարգը, այսինքն այս վերջին վեց ամսվա ընթացքում խաբվում են և ևս 10.000 տաքսու վարորդներ՝ 500 դոլարով, այսինքն 5.000.000 միլիոն դոլարի չափով ու դրան գումարած նորից անիմաստ հարկային վճարումներ և վարկավորումներ:

Համաշխարհային բանկից փողերի հոսքեր ձեռք բերելով ՀՀ Կառավարությունը նախատեսեց նոր փոփոխություններ տաքսու ոլորտի համար։ պես փողերի նկատմամբ կախվածությունը, անգամ ստիպեց նրանց լուծարել ամբողջ լիցենզավորման կարգի մասին օրենքը։ Բայց գրանտային ծրագիրը իրագործելու համար չգիտես ինչու այն ձգձգվեց երկու տարի շարունակ։ 2013 և 2014 թվականներին անուշադրության մատնելով ամբողջ տաքսու ոլորտը, ու չկիրառելով ոչ մի օրենսդրական միջամտություն, այս տուժված և խաբված 20.000 տաքսու վարորդները բիզնես միջավայրում իրենց մահկանացուն կնքեցին ավելի արագ տեմպերով: Եթե գոնե նոր լիցենզավորման կարգը իր լավ ու վատ կողմերով շուտ սահմանվեր, ապա անհավասար պայմաններ չէր լինի օրինական և ոչ օրինական վարորդների միջև և 20.000 օրինական տաքսու վարորդ արագ չէր կործանվի, իրականացնելով անիմաստ լիցենզավորման և հարկային վճարումներ, բանկային ձևակերպումներ:

Նոր կարգը սահմանվեց միայն 2015 թվականի սկզբին, բայց առ այսօր Հայաստանի տարածքում լիցենզավորվել են միայն մոտ 8.000 տաքսու վարորդ, տաքսի սերվիսների հետ միասին: Այս անգամ լիցենզավորման կարգը համեմատաբար համարժեք է 200 դոլարին, այսինքն ստացվում է արդեն իսկ 8.000 վարորդ խաբվել են մոտ 1.600.000 դոլարի չափով, քանի որ դաշտը ինչպես նախկինում անվերահսկելի է 90 տոկոսով և լիցենզավորվածների ուղիղ կեսը այսօրվա անհավասար պայմաններում չեն վճարում նախատեսված ամսական 12000 դրամը, նրանցից մոտ քարորդը արդեն լիցենզիաները հետ են հանձնել և տենդեցն էլ շարունակական է։

Այս նոր կարգի պայմաններում էլ ստեղծվել են այսպես կոչված ՋՋ-ի և Յանդեքս , որոնք օրենքի տառից դուրս են, չլիցենզավորված, առանց պետական գրանցման և պետական տուրքեր վճարելու։ Նրանք խորամանկում են, որ իրենք տաքսի ծառայություն չեն իրականացնում և միայն վարձով մեքենաներ են տրամադրում մեր քաղաքացիներին, բայց ամենուր, լռատվական միջոցներով իրենց տաքսի են գովազդում և համագործակցում չվերահսկվող անձանց հետ, փոխանցելով նրանց պատվերներ, վերջիններիս կողմից չլիցենզավորված տաքսի ուղևորափոխադրումներ իրականացնելու համար:

Միգուցե սա նորամուծություն է տաքսի սպասարկման ոլորտում և հետագայում կստանա իր համակրանքը մեր քաղաքացիների կողմից, բայց նրանց գործունեությունը ապօրինի է։

Ինչպես ՀՀ նորանշանակ Վարչապետն է նշում՝ մոնոպոլիան անօրինական է, եթե ադմինիստրատիվ և օլիգարխիկ բացահայտ աջակցությամբ է այն իրականացվում, այս դեպքում այն առկա է իր ամբողջ տեսքով։ Զուգահեռ կատարվում է նաև, վայրագ մեթոդներով, կիրառելով դեմպինք քաղաքականությունը: Այն լուրջ և վերջնական վտանք է պարունակում, ինչպես օրենքի դաշտում գործող լիցենզավորված անհատ տաքսի վարորդների, այնպես էլ լիցենզավորված տաքսի սերվիսների համար: Այսօր շատերն են միանշանակ կասկածում, որ նրանց մեծ փողերը Տրանսպորտի նախարարությանը լռության մեջ։ Դաշտը ապօրինի զավթելուն պես նրանք չեն ենթարկվում պատժամիջոցների ոչ մի կերպ։ Տրանսպորտի նախարարությունը այնքան է ցածրացել, որ անգամ չի կարողանում բացահայտել Յանդեքս տաքսի ծառայության ղեկավարությանը, նախարարությունում ստեղծված հանձնաժողովի նիստի քննարկումներին, նրանց ապօրինի գործունեությունը կանխելու համար։ Այս կապակցությամբ տաքսի սերվիսները դիմել են ՀՀ Դատաղազություն և ՀՀ Քննչական մարմիններ։ Սրանով նաև ոտնահարվում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված տնտեսվարողների համար արդար մրցակցության սկզբունքը և քաոսի ենթարկում ամբողջ տաքսի ուղևորափոխադրումների ոլորտը։ Արդյունքում կործանվում են անպաշտպան, առանց այն էլ բազմաթիվ անգամ խաբված օրինապաշտ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները: Մեկ խոսքով ասած, տարիներ շարունակ խայտառակ ու ոչ գրագետ քաղաքականությունը շարունակվում է առ այսօր:

Բոլորս կռահում ենք, որ ամենակարևորը Տրանսպորտի նախարարության ամբողջ գործունեության շրջանակներում դա «Հարավ-Հյուսիս» ճանապարհաշինության ծրագիրն է, որը դարձել է Տրանսպորտի և Կապի նախարարի պաշտոնի ամբողջ իմաստը: Այս կապակցությամբ պահանջում ենք Պարոն Նախագահ, ՀՀ Տրանսպորտի և Կապի նախարարության գործունեության վերաբերյալ ամբողջական հետաքննություն իրականացնել, ներառյալ կապը ու ամենակարևորը «Հարավ-Հյուսիս» ճանապարհաշինության ծրագրի շրջանակներում ֆինանասական և տեխնիկական աուդիտի անցկացում: Նրանում պետք է ներկայացվեն նաև այդ ծրագրի ֆինանսական հաշվետվությունները, տեխնիկական չափորոշիչները և պատասխանատուները: Աուդիտի ավարտից հետո պահանջում ենք հրապարակային քննարկում:

Բիզնես ցեղասպանությունը տրանսպորտի ոլորտում իրականացվեց՝ ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարման ժամանակահատվածում՝ և նրա աշխատակազմի անդամներ իր սանիկ՝ Տրանսպորտի և Կապի փոխնախարար՝ Արթուր Ավետիսյանի ու նրա խնամի ՀՀ կառավարությանը կից միջազգային փողերով սնվող ծրագրի ղեկավար՝ Արմեն Եղիազարյանի միջոցով։ Գելեոտին բառը ֆրանսերենից թարգմանվում է, որպես գլուխ կտրելու գործիք, այսինքն մեր կողմից վերը նշված թուրքերենով ։ Սա իսկական խորհրդանիշ է և լրիվ համապատասխանում է ՀՀ Կառավարության կողմից իրականացված բիզնես ցեղասպանության գաղափարին։ Իսկ այդ տրամադրվեց ՀՀ Տրանսպորտի և Կապի նախարար՝ Գագիկ Բեգլարյանին։ Խեղճ տրանսպորտի ոլորտի ներկայացուցիչներին, նա ուղղակի պարտադրեց այդ չարաբաստիկ ծրագիրը։ Կասկած չկա, որ աննպատակային փողերը ծախսելու պարագայում, անպայման Բեգլարյանի տակով են անցել։ Այն թող բացահայտեն ՀՀ Դատախազությունը և ՀՀ Քննչական մարմինները։

Հիշեցնենք նաև, որ Տիգրան Սարգսյանի Կառավարությունում, Հայ Հեղափոխական Դաշնակցության կուսակցության կողմից հայտարարվեց՝ համասեռամոլների և թմրամոլների առկայությունը, իսկ նրա որոշ անդամներ նաև անվանվեցին, Տադջիկստանի բառ ու պաշարից վերցված, բառակապակցություներով, իբրև անուղեղներ։

Ուստի մենք պահանջում ենք նոր Կառավարության ձևավորումը իրականացվի միայն ու միայն նախարարների բժժշկական հետազոտությունից հետո։

2. 2008 թ-ին ՀՀ Կառավարությունը Ավելացված Արժեքի Հարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելով, ավտոներկրողներին երկու և ավել մեքենաներ ներկրելու դեպքում սկսեցին ենթարկել տուգանքների, դիտարկելով նրանց միևնույն ժամանակ ապօրինի ձեռնարկատերեր։ Հարյուրավոր անմեղ քաղաքացիներ ենթարկվեցին դաժան հետապնդումների, նրանց նկատմամբ կիրառվեց սարսափելի և անմարդկային հարկային վարչարարական , տուգանելով մինչև 20.000000 դրամի և ավել հասնող գումարների։

Հարկային մարմինները անգամ չներեցին թոշակառու մարդկանց։ 72 տարեկան քաղաքացին 5․000․000 դրամի չափով տուգանվելով երկու մեքենա ներկրելու համար, քրեօրեն պատիժ ստացավ, ինչի հետևանքով նա կորցրեց ամենաթանկը իր կյանքում՝ սեփական առողջությունը։ Հետապնդումների պատճառով նյարդային ստրես ապրելով թոշակառուն ստացավ սրտի ինֆարկտ և տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ ևս 15․000 դոլարին համարժեք դրամի չափով ծախս նախատեսվեց նրա սրտի վիրահատությանը։

Այժմ նա պատրաստել է իր կյանքի անմոռուկը ու հիշում և պահանջում է Գագիկ Խաչատրյանից իր կորցրած առողջությունը և վնասների հատուցումը, ինչը կուտակվեց չարագործի պատճառով։ Ցավոք թոշակառուի առողջությունը ոչ մի կերպ, էլ ետ չենք բերի, իսկ Գագիկ Խաչատրյանի պատիժը տեղափոխվում է ժամանակավորապես ավելի վերև՝ Աստծո դատաստանի ժամանակահատված։

Սա նույնպես կոչվում է՝ բիզնես ցեղասպանություն։ Այս կապակցությամբ շատ անհրաժեշտ է ինտերնետային թանգարան ստեղծել, որտեղ հավաքագրելով բիզնես ցեղասպանություն ապրած ավտոներկրողների և ոչ միայն, այլ նաև մյուս ոլորտների ներկայացուցիչների բոլոր նյութերը, նրանց անունները, մենք հստակ կարողենք բացահայտել ցեղասպանության չափերը և դրա հետևանքները։

3. 2011թ-ին ՀՀ Կառավարությունը սկսեց տեսախցիկների ներդրման գործընթացը։ Բացի այն, որ ՀՀ Ոստիկանությունը սկսեց տեսախցիկներից արձանագրված աջ ու ձախ, հետևի և դիմացի անիվներով գծախախտումների համար, երկու ամիս ուշացումով, հարյուր հազարներով տուգանքներ ուղղել մայրաքաղաքի ավտովարորդների հասցեներով, ապա բիզնես իրականացնող ուղևորափոխադրող վարարդների տուգանքները հաշվարկվում են առ այսօր միլիոնավոր դրամների չափով։

Հայ վարորդները տարիներ շարունակ տեղակայվելով մինչ այն օրը երբ տեսախցիկներ տեղադրվեցին, տարիներ շարունակ ճանապարհային ոստիկանների կողմից, երբևից է խախտումներով չարձանագրված տարածքներում, օրական տուգանվելով միայն տեղակայվելու համար, իբրև չթույլատրվող տարածքում, և ստանալով երկու ամիս հետո, օրական արձանագրված հինգից-տասը անգամ 5000-ական դրամներով տուգանքներ, հայտնվելով անելանելի վիճակում, միանգամից ենթարկվեցին։ Այսօր հազարավոր ուղևորափոխադրումներ իրականացնող վարարոդներ գտնվում են սնանկ կարգավիճակում։

Թալանի դեմ՝ վարորդների դիմակայության պատճառով, երկու տարի անընդմեջ հաջորդեց համաներման գործընթացը, բայց միևնույն է նրանց վիճակը չի փոխում։ Առ այսօր մայր գումարները, միլիոնավոր դրամների չափով կախված են այդ մարդկանց ընտանիքների գլխին։

Տեսախցիկների ներդրումը ոչ թե կանոնակարգեց երթևեկությունը, այլ հակառակը վերածվեց դաժան պատերազմի քաղաքացիների, ուղևորափոխադրող վարորդների և տեսախցիկներ ներդնող՝ ՀՀ Ոստիկանության ու նրա փայատեր կազմակերպության միջև։

Պատկերացնելու համար, թե ինչ դաժանությամբ կիրառվեց տեսախցիկների կողմից արձանագրվող տուգանքները Երևանի ավտովարորդների նկատմամբ, կարելի միայն հասկանալ, թե ինչ ատելությամբ են լցված մեր քաղաքացիների նկատմամբ իշխանավորները, հենց ինքը Վովա Գասպարյանը, ում հենց ակամայից տրամադրված էր հոգևոր ցեղասպանություն իրականացնելու գործիքը՝ ։ Նա հրճվանք էր ապրում ամեն տարվա վեցամսյակին հայտարարելով, թե այս անգամ նա որոշել է չարձանագրել հետևի անիվների պատճառով տրորված գծանշանների տուգանքները, մյուս դիմացի անիվներից էր խոսում ու այսպես շարունակ սեզոնային ցածրակարգ հայտարարություններ անելով։

Արդյունքում մահացածների և հաշմանդամ դարձած քաղաքացիների թիվը գերազանցում է անսպասելին։ Նորից պետք է ադնրադառնանք ինտեռնետային բիզնես ցեղասպանության էջում հարյուրավոր գրառումներին, ինչը կբացահայտի մահացու հետևանքների քանակը։ Իսկ տրանսպորտային միջոցների սեփականատերերի և նրանց մեքենաները վարող վարորդների միջև, տեղի ունեցած վեճերի և դրանց հետևանքով մարդասպանության քանակի մասին անգամ խոսք չկա՝ դրանք բազմաթիվ են։

Ժողովրդի կողմից վճարված միլիարդավոր գումարները փոխանակ ուղղվեն երթևեկությունը կանոնակարգելու գործին այսինքն՝ խաչմերուկները ձևափոխելու, նրանց նկատմամբ ճիշտ հեռավորության վրա, ավտոբուսային կանգառները համաչափ տեղակայելու, տարեց տարի տարբեր փողոցները երթևեկությանը համապատասխանեցնելու, նոր ուղղություններ փնտրելու և գծելու համար, հազարավոր նշանների ձեռք բերման և նրանց տեղակայելու գործին, հակառակը փողերը 25 տարի ժամկետով կնքված սեփականատերի և ՀՀ ոստիկանության պայմաններում, յուրացվելու են այդ նույն սեփականատերերի կողմից։

Քանի դեռ կա սեփականատեր հասկացողությունը, Հայաստանի երթևեկությունը չի կանոնակարգվելու, քանզի միշտ էլ դրա համար նախատեսվելու են ծուղակներ վարորդների համար, տարբեր ճանապարհային խաչմերուկներում և փողոցներում։

Շահույթ հետապնդելու միտումը կործանարար է հայ վարորդին դաստիրակելու և ընդհանուր խախտումների քանակը նվազեցնելու գործում, ինչի մասին վկայում են վերջին հինգ տարվա հետազոտությունները։ Սա կոչվում է հոգևոր և նյարդային ցեղասպանություն։

Պարոն Նախագահ, եկեք բացահայտենք ցեղասպանությունը իր բոլոր հետևանքներով, ներողություն խնդրենք մեր ժողովուրդին պատճառած վնասի համար և հատուցենք մարդկանց բիզնես և հոգևոր կորուստները։ Իսկ նոր Կառավարության մեջ գտնում ենք պետք է բացակայեն վերոնշյալ անուններով նախարարները։ Նրանք չեն պլանավորել, բայց առանց կաշկանդվելու, դաժանորեն իրականացրել են Բիզնես և Հոգևոր ցեղասպանությունը մեր անմեղ քաղաքացիների հանդեպ։ Նոր Կառավարությունում չպետք է ներկայանան՝

Գագիկ Խաչատրյանը, Գագիկ Բեգլարյանը և Վլադիմիր Գասպարյանը։




Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր