ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Venturi-ի էլեկտրոմոբիլն արագության համաշխարհային ռեկորդ է սահմանել
02:00, 27.09.2016 | mamul.am
8137 | 0

Ֆրանսիական Venturi ընկերությունը հայտարարել է նոր ռեկորդի մասին, որը սահմանել է VBB-3 ավտոմեքենայի կողմից: Այն սեպտեմբերի 19-ին փորձարկումների ժամանակ սահմանել է 576 կմ/ժ արագություն, ինչը ռեկորդային է նմանատիպ տրանսպորտային միջոցների համար: Փորձարկումները տեղի են ունեցել ԱՄՆ Յութա նահանգի Բոնեվիլ ցամաքած աղի լճի տարածքում: Մեքենան վարել է օդաչու Ռոջեր Շրոերը:

Սա Venturi ընկերության` արդեն 5-րդ սահմանած ռեկորդն է: 2010-ին էլեկտրոմոբիլ Venturi VBB-2.5-ը սահմանել է համաշխարհային ռեկորդ` բացելով 495 կմ/ժ արագություն:

VBB-3-ը հանդիսանում է աշխարհի ամենահզոր էլեկտրոմոբիլը, նրա արագությունը կազմում է 3000 ձիաուժ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր