ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Ես քաղաքական հալածյալ եմ և իմ հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում». Կարո Եղնուկյան
17:10, 27.09.2016 | mamul.am
2445 | 2

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատական նիստի ընթացքում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը հանդես է եկել հայտարարությամբ` կոչ անելով դատարանին արդարությամբ առաջնորդվել և կախում չունենալ իշխանություններից: «Իշխանությունների պահանջով եք առաջնորդվում, չլոցիի նման շարունակվելու է այս գործընթացը: Բողոք ենք ներկայացրել, որ առաջիկայում Եվրոպական դատարանին ասենք, որ սպառել ենք ներպետական բոլոր ատյանները, սա նաև ինձ համար հնարավորություն է տեսնել իմ ընտանիքի անդամներին, որովհետև այսօր ես այնքան վտանգավոր եմ դարձել, որ անգամ թույլ չեք տալիս տեսակցել ընտանիքիս անդամներին: Այստեղ է ԱՄՆ-ից ժամանած մայրս, եղբայրս, աղջիկներս, կինս, որոնք ինձ տեսնելու համար են եկել: Դատարանը պետք է կարողանա արդարություն քարոզել, ունենա նրանից, ինչ ունի ցուլը երկու հատ, բայց եզը չունի ոչ մի հատ: Ես կուզենայի, որ մեր դատարանն ունենար այն, ինչ ունի ցուլը և լինի արդարության կողմնակից»:
Դատական նիստերի դահլիճում Կարո Եղնուկյանը պատասխանելով լրագրողի հարցին` արդյոք քաղաքական հայացքների համար է հալածվում, պատասխանեց. «Իհարկե, ես քաղաքական հալածյալ եմ և իմ հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում»:
Տեղեկացնենք, որ դատարանը մերժել է փաստաբան Տիգրան Հայրապետյանի բողոքը դատախազի անգործության դեմ:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218 և 219 հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր