ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Ֆիլիպինների նախագահը 2-րդ անգամ հայհոյել է Օբամային` «անառակի որդի» կոչելով նրան
11:40, 20.10.2016 | mamul.am
5667 | 0

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Չինաստան կատարած այցի շրջանակում հայտարարել է, որ «ժամանակն է, որ Ֆիլիպինները հրաժեշտ տա ԱՄՆ-ին», գրում է Korrespondent-ը:

«Ձեր ներկայությունն իմ երկրում օգտագործվել է ձեր իսկ շահի համար: Այնպես որ, ժամանակն է եկել, որ հրաժեշտ տանք իրար, ընկերնե՛ր»,- ասել է Դուտերտեն՝ նշելով, որ ինքն արդեն «կուշտ» է Ֆիլիպինների վարած արտաքին քաղաքականությամբ, որը թելադրվում է Արևմուտքի կողմից:

Դուտերտեն ասել է, որ պատրաստվում է փոխել երկրի վարած արտաքին քաղաքական գիծը՝ հավելելով, որ այլևս երբեք չի մեկնի ԱՄՆ, քանի որ իրեն այնտեղ միայն վիրավորելու են:

Այնուհետև Դուտերտեն երկրորդ անգամ հայհոյել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային` «անառակի որդի» կոչելով նրան: Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Դուտերտեն իր ամերիկացի գործընկերոջն «անբարոյականի զավակ» էր անվանել, երբ Միացյալ Նահանգները քննադատել էր Ֆիլիպինների նախագահի՝ թմրամոլների և թմրավաճառների դեմ հայտարարված արյունալի պատերազմը:

Հավելենք նաև, որ Դուտերտեն «գրողի ծոցն էր» ուղարկել Եվրոմիությանը` խորհրդարանի կողմից ընդունված` երկրում թմրանյութերի վաճառքի դեմ պայքարի նրա մեթոդները դատապարտող բանաձևից հետո:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր