ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
ԴԱԻՇ-ն ստանձնել է Պակիստանի ոստիկանական ակադեմիայում ահաբեկչության պատասխանատվությունը
15:50, 25.10.2016 | mamul.am
3918 | 0

Ինչպես արդեն հաղորդել ենք, երեկ գիշեր Պակիստանի Քվեթա քաղաքի ոտիկանական ակադեմիայի վրա զինված հարձակում է տեղի ունեցել, որին հաջորդել են գրոհայինների և ոստիկանական հատուկջոկատայինների ու բանակային ուժերի միջև մարտերը:

SITE լրատվականը, որը համացանցում հետևում է ԴԱԻՇ ահաբեկիչների ակտիվությանը, փոխանցում է, որ զինված հարձակման պատասխանատվությունն ստանձնել են ԴԱԻՇ ահաբեկիչները, և որ նրանք գործել են 3 հոգով:
Հաղորդվում է, որ 2 ահաբեկիչ ոստիկանության ակադեմիայում պայթեցրել են իրենց, մյուս ահաբեկչին սպանել են իրավապահները:
Ըստ վերջին տվյալների` ահաբեկչության զոհերի թիվը գերազանցում է 60-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր