ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Բիլ Փլիմփթոնը «ՌեԱնիմանիա» 2016-ի պատվավոր հյուրն է
13:35, 27.10.2016 | mamul.am
1843 | 0
Բիլ Փլիմփթոնն ԱՄՆ-ի ամենահայտնի, տաղանդավոր և սիրված անկախ անիմատորներից մեկն է։ Կաննի փառատոնի մրցանակակիրն երկու անգամ առաջադրվել է Օսկարի, իսկ կարիերայի սկզբում նրա նկարազարդումներն ու կոմիքսները տպագրվում էին The New York Times, Vogue, Vanity Fair և Rolling Stone հեղինակավոր ամսագրերում։ 80-ականներին ռեժիսոր-անիմատորը նկարում էր ծաղրանկարների շարք՝ MTV հեռուստաընկերության համար, այդ կերպ հաղորդելով երաժշտական ալիքին յուրահատուկ, սատիրիկ և մի փոքր սյուրռեալիստական երանգ։ 2000-ականներին անիմատորի շրջանն երաժշտական էր. 2005-ին Փլիմփթոնը ստեղծեց տեսահոլովակ Քանյե Ուեսթի և Ադամ Լեվայնի Heard 'Em Say երգի համար, իսկ 2008-ին՝ 80 րոպեանոց ֆիլմ («Հիմարներն ու հրեշտակները»), որտեղ օգտագործվել է Թոմ Վեիթսի և Մոբիի երաժշտությունը։ Լայն լսարանին Բիլ Փլիմփթոնը հայտնի է հաչող շան մասին պատմող կարճամետրաժների շարքով՝ Guard Dog, Guide Dog, Hot Dog и Horn Dog.
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր