Ծովային սատանան ավելի շատ գիտաֆանտաստիկ սարսափ ֆիլմերի հրեշի է հիշեցնում, քան թե սովորական ձկան։ Գուցե հենց դա է պատճառը, որ այս անճոռնի կենդանիներն ապրում են օվկիանոսի ջրերի ամենախորքերում։ ![]() Ծովային սատանաների բերանն այնքան մեծ ու մարմինն այնքան առաձգական է, որ դրանք կարող են իրենցից կրկնակի մեծ ձուկ կուլ տալ։ ![]() Այս կենդանիների էգերը մեծ են արուներից և ավելի քան 1 մետր երկարություն ունեն։ Սրանց բազմացումը նման չէ այլ ձկների բազմացմանը։ Արուները, հասունանալով, կորցնում են սնունդ մարսելու ունակությունը։ Գոյատևելու միակ միջոցը, էգերին կրծելով, վերջիններիս մեջ սերտաճելն է դառնում։ Արուներն այնքան են կրծում էգերին, որ նրանց բերանի մաշկը ներծծվում է էգի մաշկի մեջ։ Արուն կորցնում է կենսական անհրաժեշտ բոլոր օրգաններն ու էգի օրգանիզմում սերմնահեղուկ պարունակող մակաբույծի վերածվում։ |