ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+27 °C
Brexit-ի պատճառով Apple-ն առանց նախազգուշացնելու 20%-ով բարձրացրել է ապրանքների գները Բրիտանիայում
14:05, 29.10.2016 | mamul.am
9773 | 0

Ամերիկյան Apple ընկերությունն առանց նախազգուշացնելու Մեծ Բրիտանիայում 20%-ով թանկացրել է իր որոշ ապրանքատեսակների գները, որպեսզի փոխհատուցի Brexit-ին հաջորդած ֆունտ սթեռլինգի անկման պատճառով ունեցած կորուստները: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Նշվում է, որ թանկացել են iMac համակարգիչների և MacBook նոթբուքերի մի քանի մոդելներ:
Հիշեցնենք, որ հունիսին տեղի ունեցած հանարքվեից հետո, որով բրիտանացիների մեծամասնությունը կողմ էր աևտահայտվել ԵՄ կազմից դուրս գալուն, բրիտանական արժույթն ավելի քան 18%-ի անկում է գրանցել դոլարի հանդեպ: Ըստ վերլուծաբանների` Մեծ Բրիտանիայում տարբեր ապրանքների գների բարձրացումը շարունակական է լինելու, ինչը բացասաբար է ազդելու բրիտանացիների իրական եկամտին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր