Արևմուտքն անտարբեր է Հայաստանի ժողովրդի ճակատագրի նկատմամբ: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք տեսնում ենք աշխարհաքաղաքական վտանգավոր խաղերի մեջ Երևանին ներքաշելու՝ արտաքին ուժերի փորձերը: Տեսնում ենք նաև, որ Արևմուտքը բացարձակապես անտարբեր է Հայաստանի ժողովրդի ճակատագրի նկատմամբ: Արևմուտքն օգտագործում է հայերի զգացմունքները, պատմական հիշողությունը, ցավն ու տառապանքները՝ բացառապես սեփական շահերի համար: Մենք տրամադրված ենք համագործակցության առանցքային ոլորտներում բոլոր նախագծերի հետագա իրականացմանը: Մենք լավ հեռանկարներ ենք տեսնում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար»,- ասել է Զախարովան: |