ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Սա է «խաղաղության» պատրաստվող մեր թշնամին». քաղաքագետ
17:18, 27.12.2023 | mamul.am
5441 | 0

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքվի բռնապետը «Մաքսային դրույքաչափերի» մասին օրենքի մեջ փոփոխություններ կատարելու մասին ակտ է ստորագրել, որով Ադրբեջան ներմուծվող «ռազմական նշանակության ապրանքների արտադրություն սարքավորումները, ինչպես նաև նավթա-գազային արտադրանքի արտահանման համար նախատեսված սարքավորումները, բարեգործական նպատակներով ապրանքներն» ազատվում են մաքսային վճարներից։
Սա է «խաղաղության» պատրաստվող մեր թշնամին։ Բաքվի բռնապետը իր թուրքական տիրոջ հետ երբեք չի գնալու և չի հաշտվելու կենսունակ Հայաստանի գոյության հետ, ուստի այս ժամանակահատվածը` կարծեցյալ խաղաղության, օգտագործելու է ինքնաբավ ռազմական տնտեսություն ստեղծելու և նախկինում կորցրած կարողությունները վերականգնելու համար։
Խաղաղությունը մեր տարածաշրջանում դեռ երկար ժամանակ սպասված երազանք է մնալու։
Հավելում.
Իսկ Հայաստանում որևէ մեկը, ով ռազմական նշանակության ապրանքների հետ գործ է ունենում մաքսային մարմիններում, այլևս երբեք չի ցանկանում գլխացավանքի մեջ ընկնել, փորձագիտական եզրակացություն ու տարբեր թույլտվություններ ստանալ»:

Աղբյուրը` Արա Պողոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր