ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ի՞նչ է նշանակում Ադրբեջանի Միլի մեջլիսի հայտարարությունը». Քրիստինե Վարդանյան
13:48, 27.12.2023 | mamul.am
2874 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանն ուզում է իմ, ձեր, մեր հարազատների հարևանությամբ բնակեցնել ռամիլսաֆարովների։
Ի դեպ՝ թիվը կապ չունի։ Իրենց համար հաջողություն կլինի անգամ շատ փոքր քանակի ադրբեջանցիների բնակեցումը ՀՀ ցանկացած տարածքում։
Հետո արդեն այդ մարդիկ որևէ կենցաղային հարցի վերաբերյալ պետք է ստեղծեն կոնֆլիկտ, խնդիր ու սկսեն բոլոր տեղերում բարձրաձայնել, որ ՀՀ-ում ոտնահարվում են Ադրբեջանցիների իրավունքները։
Ու Ադրբեջանը պահանջելու է այդ մարդկանց իրավունքների պաշտպանության նպատակով զորքեր մտցնել Հայաստան։
Այո՛, պաշտոնական Երևանը մեր 120,000 հայրենակիցների էթնիկ զտման պայմաններում կվախենա անգամ ֆիքսել, որ կատարվում է էթնիկ զտում ու կհայտարարի, որ «ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ վտանգ չի սպառնում»։
Իսկ Ադրբեջանն ու Թուրքիան բաց չեն թողնի անգամ 1 ադրբեջանցու իրավունքների պաշտպանության համար ՀՀ ներխուժելու հնարավորությունը։
Ահա այսպիսի խաղաղության դարաշրջան է մեզ սպասվում այս վարչապետով, բանակցողներով ու պաշտպանության նախարարով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր