ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Արաբական կոալիցիայի ավիահարվածներից Եմենում 45 զոհ կա
12:20, 30.10.2016 | mamul.am
22825 | 0

Արաբական կոալիցիան Եմենի արևմուտքում ավիահարվածներ է հասցրել ապստամբ հուսիթների վերահսկողության տակ գտնվող Հոդեյդա քաղաքի վրա: Զոհերի թիվն անցնում է 45-ից: Այս մասին այսօր հայտնել է Reuters գործակալությունը: Ավիահարվածները տեղացել են շաբաթ երեկոյան: Տեղական իշխանությունների հաղորդմամբ` սպանվածներն ապստամբներ են և մոտակա բանտի բանտարկյալներ: Բանտում եղել է 80 մարդ, ավիահարվածների ժամանակ այնտեղ 3 պայթյուն է որոտացել:

Նշենք, որ Եմենում քաղաքացիական բախումները շարունակվու են 2014 թվականից, երբ շիա «Անսար Ալլա» շարժումը (հուսիթներ) ապստամբել է ընդդեմ նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադիի: Ռազմական գործողությունների արդյունքում ապստամբները գրավել են մայրաքաղաք Սանան, իսկ Հադին փախել է Էր Ռիյադ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր