Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ փորձելու են 2017-ին առնվազն պահպանել և գերազանցել արտահանման այն տեմպերը, որ ունեցել են 2016-ին: «2017-ին աճի տեմպեր կունենանք մեր ներդրումների շնորհիվ»: Հարցին, թե նոր կառավարության 4-ամսյա գործունեության ընթացքում, Հայաստանի տնտեսության վիճակը դեռ շարունակո՞ւմ է շատ ծանր մնալ, նախարարը պատասխանել է. «Մենք վերանայեցինք տնտեսական զարգացման մոդելը և հիմնական շեշտադրումը դնում ենք արդեն որպեսզի մեր տնտեսությունը զարգանա առաջարկի հիման վրա: Այսինքն` ելնելով Հայաստանի փոքր լինելու առանձնահատկություններից, շեշտը դնում ենք, որ տնտեսությունը պետք է զարգանա ի հաշիվ արտահանման»,- հավելել է նա: |