Ինչպես հայտնի է, երեկ թուրքական մասնավոր ավիաընկերությանը պատկանող Հոնգկոնգ-Բիշկեք չվերթի Boeing 747 բեռնատար ինքնաթիռը կործանվել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեքի մոտակայքում: Նախ հաղորդվել է 37 զոհի մասին, սակայն ըստ վերջին տվյալների` զոհերի թիվը հասել է 38-ի: Նշենք, որ զոհերի մեծ մասը գտնվել են ցամաքում: Համացանցում է հայտնվել նաև ավիաաղետին անմիջապես հաջորդող րոպեները ներկայացնող տեսանյութ: Երևում է, որ օդանավն ընկել է ամառանոցների վրա, ինչից անմիջապես հետո հրդեհ է բռնկվել ու խուճապ սկսվել: |