ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
+5 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+7 °C
Նիդերլանդները՝ Աննա Մարտիրոսյանի հայացքով
19:03, 27.06.2022
662 | 0

Նիդերլանդները՝ Աննա Մարտիրոսյանի հայացքով


Զարմանահրաշ երկիր է Նիդեռլանդները, իր բազմազանությամբ և կայուն զարգացած համակարգով։
1. Երկիր, ուր օրինական իրագործվում է մարմնավաճառությունն ու թմրանյութերի (մարիխուանայի) ազատ վաճառքը, զուգահեռաբար խիստ կայացած է բարձր եկամտահարկերի և տուգանքների հաշվին ամենակարևոր ոլորտները' առողջապահություն, տնտեսությունը, կրթությունն ու իրավական ոլորտը։
2. Պետք է նշել, որ տարբեր երկրներից եկած ներգաղթյալները պահում են երկրի և կյանքի որակի բալանսը, բացի տեղացի նիդեռլանդցիների ներդրումից։ Ներգաղթյալներն էլ ունեն իրենց ահռելի ներդրումն ու ազդեցությունը երկրի զարգացման և մուլտիմշակույթի փոխադարձ հարգման մեջ։

3. Ինչպես բազմիցս նշել էի նախորդ հոդվածներում, որ Հոլանդիան շատ հարմար և ինտեգրված համակարգ ունեցող երկիր է տարեցների, հաշմանդամություն և տարբեր հիվանդություններ ունեցող երեխաների և մարդկանց համար։ Աշխատաշուկայում պարտադիր տոկոս է կազմում հաշմանդամություն ունեցող աշխատողները. բազմիցս խանութներում կամ սուպերմարկետներում անձամբ տեսել եմ լսողական ապարատներ և ակնոցներ կրող աշխատողներ։

4. Չկա այստեղ բարդույթ, հավատացեք, խնդալիք է և այլն, տեսնում եմ, թե այս ամռան շոգին ինչ հավեսով են հեծանիվ քշում 70 անց տարեց մարդիկ, կարճ շորտերով կամ յուբկայով, առանց բարդութավորվելու, թե ինչ կերևա, կամ ինչ կխոսեն մարդիկ. պարզապես վայելում են կյանքն ամբողջությամբ։ Միջին կամ տարեց մարդկանց համար ո՛չ միայն բարդույթ չկա, այլև առողջական "գանգատներ" երևի թե չկա, ուշք չեն դարձնում։ Ակտիվ, սպորտային հանգիստ են անում, գնում են լեռներ, ուսապարկերով բարձրանում, մագլցում, (որ ես ինքս էլ այդ քայլը չէի համարձակվի անել), վրաններ խփում եսիմ որտեղ բնություն կա, քնում մի քանի օր։ Դրանից հետո նավակով կամ սեփական հնարավորություններով շրջագայում են իրենց ուզած երկրներում, քաղաքներում։ Բայց ամեն ինչ այդքան հեշտ ու պատրաստի չի, որքան թվում է, շատ կենտրոնացած են աշխատում դեռ վաղ տարիքից' (12-13 տարեկանից) թողնելով աշխատամոլի տպավորություն, բայց արքայավարի հանգիստ են անում իրենց վաստակածով։

5. Առողջական գանգատ կամ հարցեր ունես, հոգս չէ. տնային բժշկի հետ (Huisarts) պայմանավորվում ես, հանդիպում, նկարագրում ես գանգատները (klachten) որից հետո նա կամ տեղում դեղորայք է նշանակում բուժզննումից հետո, կամ էլ ուղղորդում հիվանդանոցի այս կամ այն բաժնի մասնագետի մոտ։ Ամեն ինչ ապահովագրությամբ է արվում, անգամ նշանակված դեղորայքը հիմնականում ձրի ես ստանում ուղղորդված դեղատնից։ Բայց վայն եկել է, եթե տնային բժիշկի հետ նշանակված հանդիպմանը չես ներկայացել առանց նախապես իրազեկելու. հասնում է տուգանքի վճարում։ Այս է օրենքը, որ բոլորը հասկանալով հարգում են։

6. Նկատել եմ նաև, որ դեղատների դիմաց հատուկ տերմինալներ կան, ուր համապատասխան կոդեր հավաքելուց դու կարող ես ստանալ տնային բժիշկի կողմից նշանակված դեղորայքի փաթեթը, երբ դեղատունը փակ է և աշխատանքային ժամը ավարտվել է։ Այդ տերմինալների հետևում ռոբոտներ կան, որ համապատասխան կոդեր ստանալուց գցում է դեղորայքային փաթեթը։

7. Վերը նշված տնային բժիշկի (Huisarts) հիմնական մինուսներից մեկն այն է, որ եթե երիտասարդ ես կամ միջին տարիքի ու ինչ ցավ ունես, որտեղ էլ որ ցավ ունենաս, համատարած "Պարացետամոլի" 2 հաբ են նշանակում ու սպասում, եթե չի անցնում ցավը և խորանում է, նոր իրենք բուժզննում են անում և խիստ անհրաժեշտության դեպքում ուղղորդում հիվանդանոցի համապատասխան բաժին։ Եթե տնային բժիշկից ուզում ես անկախ լինես և ինքնուրույն դիմես հիվանդանոց, ուրեմն ստիպված ես շատ բարձր գումարներ վճարել. այստեղ բժիշկի, վիրաբույժի, հոգեբանի, սոցիալական աշխատողի 1 ժամը բավական թանկ է։

8. Բոլոր բնակելի շենքերում, կառույցներում խստիվ արգելված է օրենքով երեկոյան ժամը 9-ից մինչև առավոտյան 7-ը լռությունը խախտել բարձր ձայներով, շինարարական կամ երաժշտական աղմուկով: Եթե այն պատահում է, նախազգուշացում են սկզբում, կրկնվելու դեպքում' ոստիկանություն և տուգանք։
Շարունակելի...

Աննա Մարտիրոսյանի նախորդ գրառումները
Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
Նիդերլանդական Օրագիր
դեպի վեր