ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +8 °C ... +20 °C Վաղը`+19 °C
«Ե՜կ սպասում եմ»-Սուսաննա Գևորգյան
20:51, 28.08.2022
1016 | 0

Ե՜կ սպասում եմ
Դողում է նազող
վարդենին կապույտ
Քո կանաչ այգում։
Կույր պատուհանս
նայում է ճամփիդ
ուր երազել է սիրո
վառ գարուն...

Ե՜կ սպասում եմ
Սուտն օտար է ինձ,
ինչպես լուսինը
հավերժ հոլովվող
քո ճանապարհին։

Ե՜կ սպասում եմ,
Որպես նվիրյալ ու
խենթ մի գերի,
որպես անբաժան,
հավերժող անցորդ
Քո ճանապարհի...
Ե՜կ սպասում եմ
Նույն հայացքով
շանթող ու պերճ,
որ լոկ մեկ աստղ
շողա մոլուցքով
Երկնային ուժի...

Ե՜կ սպասում եմ...







Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Անահիտ Գևորգյան
դեպի վեր